Օրական Արխիվ: 02/04/2017

21/05 և 31/49 տեղամասերում հրաժարվում են օրենքով նախատեսված՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը տրամադրել դիտորդներին

4023640«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները ահազանգում են, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Էլեկտարականությունն անջատվել է Լոռու մարզի միանգամից 4 գյուղերում. Լրացված

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները ահազանգում են, որ Լոռու մարզի միանգամից չորս՝ Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Պուշկինո գյուղերում անջատվել է էլեկտրականությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

«Նուբարաշեն» և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանի՝ դիտորդական աշխատանքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդը ՀՀԿ-ի օգտին ուղղորդել է ընտրողներին

IMG_3912 (1)«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 

Երևանի 10/10 ընտրատեղամասում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդը 2 անգամ բացահայտ ուղղորդել է ընտրողներին, որ ընտրեն 6-րդ համարին: Նկատելով խախտումը՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը գրառում է կատարել գրացամատյանում: Ինչից հետո ուղղորդող դիտորդը, տեսնելով, որ բացահայտվել է իր անօրինական գործողությունը, փախուստի է դիմել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քրեակատարողական հիմնարկներում ստիպում են բոլոր քվեաթերթիկները դնել ծրարի մեջ

Այսօր ահազանգ է ստացվել, որ քերակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Կտրոն տրամադրելու վերաբերյալ դատապարտյալների պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփ մեջ և լքել տարածքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինվորական ծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս

զինվ«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Տեղամասերում առկա են կուտակումներ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի թիվ 25/02 ընտրատեղամասում ժամը 11:00-ից սկսած՝ տեղամասի ներսում՝ քվեարկության սենյակում և ընտրական տեղամասին հարող տարածքում 50մ շառավղով անընդհատ տեղի են ունենում ընտրողների կուտակումներ, որը խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը: Վերոնշյալի վերաբերյալ դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին՝ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով, սակայն հանձնաժողովի նախագահը չի կարողացել վերացնել խնդիրը: Միաժամանակ, … կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քվերակության գաղտնիությունը չի պահպանվել

image-0-02-04-bf129a07c9fd34e130ba9ce62b96a202bf29083697e42e52fdb913237f00452a-V

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող դիտորդը 2017 թ. ապրիլի 2-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 03/19 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնելիս հայտնաբերել է քվեարկության գաղտնիության պահպանման խախտման դեպք: Մասնավորապես՝ ընտրող Վարդան Սարգսյանը քվեարկության խցիկում ընտրելիս լուսանկարել է իր քվեաթերթիկը։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր են արձանագրվել

5ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի  թիվ 05/06 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զոլաքարի թիվ 21/28 տեղամասում տեղի ունեցող խախտումներին ոստիկանները չեն արձագանքում

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մեքենաների կուտակում 20/04 տեղամասի շրջակայքում

20170402_130418 (1)Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաև քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլև աջակցում են նրանց:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Վստահված անձը վիրավորել է դիտորդին. Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել

Երևանի 07/53 ընտրատեղամասում վստահված անձանցից մեկը խոչընդոտել է «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Մադլեն Անտոնյանի աշխատանքը, երբ վերջինս փորձել է շրջել տեղամասի տարածքում և ըստ անհրաժեշտության խոսել հեռախոսով: Դիտորդի փոխանցմամբ՝ վստահված անձը սկզբում դժգոհել է, ապա վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր հասցեին, որից հետո ծանոթների միջոցով փորձել համոզել նրան, որ լքի տեղամասը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն