Օրական Արխիվ: 06/04/2017

Իրավապահները դա հանցագործություն չեն համարում

ELECTIONS 2017Նախընտրական շրջանում ընտրակաշառքի բաժանման մասին բազմաթիվ ահազանգերին ու մամուլի հրապարակումներին զուգահեռ իրավապահ մարմիններն ընտրակաշառքի դեպքով որևէ քրեական գործ չեն հարուցել: Համենայնդեպս, այդ մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա: Միայն պաշտոնապես հայտարարվել է, որ կրկնաքվեարկության դեպքերով են քրեական գործեր հարուցվել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց «Հայ կանանց ճակատի» անդամ Ս. Սիմոնյանի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանության գործողությունները

hq720Դատարանը մասնակի բավարարեց նաև Ս. Սիմոնյանի և վերջինիս ներկայացուցչի հակընդդեմ հայցը՝ ոչ իրավաչափ ճանաչելով ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները, իսկ ՀՀ ոստիկանության՝ ձերբակալելու, ձերբակալման ժամանակ չներկայանալու, վիրավորելու և առանց նրա համաձայնության տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով մերժեց:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը կշարունակվի վաղը

4983Տեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Եթե տիրապետողը հիվանդությունն է, ապա առողջ ու ողջամիտ խոսքը փոքր հատվածում է հայտնվում»

artur-sakuntsԱպրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անցան առանց աչք ծակող խախտումների ու բռնության դեպքերի, բայց հուսահատ մթնոլորտում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ընտրակաշառքը հետ են ուզում. ահազանգ Գյումրիից եւ Արտաշատից

har-vercnelo-eq-yntr-n100997-1Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր է ստանում այն մասին, որ  ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածուների կողմից բաժանված ընտրակաշառքը քաղաքացիներից հետ է պահանջվում: Այս մասին Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ունենք ընտրակաշառքի խորհրդարան՝ հանձինս ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի


Ունենք մի այսպիսի վիճակ՝ միշտ թերագնահատում են իշխանությանը և Սերժ Սարգսյանին, այն առումով, որ նույնիսկ ամենավառ երևակայությունը հնարավորություն չի տալիս պատկերացնելու, թե իշխանությունը ընտրությունը կեղծելու էլ ինչ գործիքներ կարող է մտածել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարար Ս. Սիմոնյանի գործով դատական ակտը կհրապարակվի այսօր

hq720Այսօր՝ ժամը 17:30-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության արդյունքում կայացված դատական ակտը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ճակատից խփել ցրիվ են տվել. քառօրյա պատերազմից հետո սպանված զինվորի հայրը դժգոհ է

81431c45325a32cb275426ef841298bf

«Քրեական գործի վարույթն իրականացվել է ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի և ոչ լրիվ քննություն է կատարվել: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ պարզված չեն: Օրինակ՝ այդ տարածքում նրա միայնակ լինելը, մարմնի վրա առկա վնասվածքները, նրան կցված այլ անձի ինքնաձիգը: Բազմաթիվ փաստեր կան հետևություն անելու, որ գործն օբյեկտիվ չի կատարվել»,- ասաց Խաչատրյանի պաշտպան Անի Չատինյանը՝ հավելելով, որ եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի, իրենք մի շարք փաստեր ունեն, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԵԴ-ի դիմումի համար:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն