Ամսական Արխիվ: April 2017

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների վճռաբեկ բողոքը

Թողնել մեկնաբանություն

Վերագտած կյանք Սպիտակի խնամքի տանը

14524466_193290741101212_3893852655126207730_o2016թ. մայիսից Լոռու մարզի Սպիտակ համայնքում գործում է Սպիտակի խնամքի տունը սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Խնամքի տանը ապրում է տասը հոգի, որոնցից վեց հոգին մինչ այդ երկար ժամանակ գտնվել են սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրող փակ տիպի հաստատություններում, և Խնամքի տուն տեղափոխվելով վերջապես ազատ ապրելու հնարավորություն են ստացել։ Մյուս  չորս բնակիչները ժամանակին կարողացել են խուսափել փակ տիպի հաստատություն գտնվելուց և հիմա իրենց կյանքը ինքնուրյուն կազմակերպելու հնարավորություն են ստացել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Լիա Միսակյանի մահվան գործով Սահմանադրական դատարան դիմելու՝ պաշտպանի միջնորդությունը մերժվեց

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb_-300x2002017 թ. ապրիլի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի դատավճիռն ուժի մեջ է մտել

imageՄանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՄԻԵԴ-ը կքննի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործը

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քննչական կոմիտեից Անզոր Կարապետյանի գործի նյութերն ստանալու նպատակով դատական նիստը կրկին հետաձգվեց

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փատաբան Անի Չատինյանի բողոքի քննության շրջանակում հերթական դատական նիստն էր նշանակված:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԴԱՀԿ ծառայության դեմ հայցի քննությունը կշարունակվի

Հարկադիր-կատարման-ծառայություն-440x330Տեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի շրջանակում դատաքննությունը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«ՀՀ Գիտությունների ակադեմիային պետական բյուջեից հատկացվել է միջոցներ խնձորների գենետիկական կոդը ստուգելու՝ հայի գենի հետ անհամատեղելի խնձորները որոշելու համար»

ՀՀ Գիտությունների ակադեմիային պետական բյուջեից հատկացվել է միջոցներ խնձորների գենետիկական կոդը ստուգելու՝ հայի գենի հետ անհամատեղելի խնձորները որոշելու համար։ Հետո գենետիկորեն անհամատեղելի խնձորների դեմ անխնա պայքար կսկսեն իրականացնել երիտասարդական հայրենապահ ջոկատները․․․

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը կշարունակվի

default (5)Տեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լիա Միսակյանի մահվան գործի քննության շրջանակում նշանակված է հերթական դատական նիստը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Անզոր Կարապետյանի գործը կրկին առաջին ատյանի դատարանում է

EchmiadzinՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կքննվի Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փատաբան Անի Չատինյանի բողոքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ. «Ժողովուրդ»

tank-2ՀՔԱՎ-ի բարձրաձայնած՝ տանկերում որակյալ վառելիքի բացակայության հարցը, որին եւս ՊՆ-ն շատ նյարդային արձագանքեց, հետագայում բարձրաձայնվեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ։ Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,- հավելեց իրավապաշտպանը։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Իրավապաշտպան. Սոցիալական անարդարության հարցը զինված ուժերում օրակարգային է

zinvor_garun_pano_2.thumb«Մեդիա-կենտրոն»-ում «Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով քննարկման  ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ  մեկ տարվա ընթացքում իրենց բարձրացրած հարցերին պատշաճ պատասխաններ չեն տրվել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն