Օրական Արխիվ: 03/05/2017

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ խաղաղասիրական ծրագրերի մասնագետի թափուր հաստիքի համար Խնդրում ենք ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ ssukiasyan@hcav.am

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017 թ․ մայիսի 20։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Մինչ մարդկանց ահաբեկչության, սպանության մեջ մեղադրելը, նախ և առաջ մի պահ»

Մինչ մարդկանց ահաբեկչության, սպանության մեջ մեղադրելը, նախ և առաջ մի պահ – տարանջատեք Սերժ Սարգսյանին և նրա իշխանությունը պահպանելու և Հայոց պետությունը փրկելու, մեկը մյուսի հետ որևէ ընդհանրություն չունեցող մտահոգությունները,  – մի փորձեք համատեղել, նույնականացնել այդ երկու թեկուզ ցանկալի, բայց անհամատեղելի մտահոգությունները, և ի վերջո, կարողացեք համարձակություն ունեցեք տալ այդ տարրական հարցը՝ ԻՆՉՈՒ՞։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Սարի թաղի» դեպքերով ոստիկանական գործողություններից տուժած ցուցարար Հովհ. Հարությունյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

espchՀաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը չունի բավարար կամք արդյունավետ քննություն իրականացնելու և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց բացահայտելու ու պատժելու ուղղությամբ՝ Հովհաննես Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրապական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ (Հավաքների ազատություն) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Շարունակվում է անվճար իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին

Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թվականի ամառային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, Օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԾ-ն իր որոշումներով հավատարիմ մնաց ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը. Արթուր Սաքունց

Saqunc-2 (2)«ՀՔԾ-ի որոշումն ամբողջովին համապատասխանում է ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշմանն ու ուղղված է  այդ դիրքորոշումների իրականացմանը, այն է, որ ընտրակաշառքները համարվում են կամ նվիրատվություն, կամ բարեգործություն»,-անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների օրը Հանրապետական Հակոբ Բեգլարյանի շտաբում գումար բաժանելու դեպքով ՀՔԾ-ի որոշմանը՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սաքունց. Արդարադատության նախարարությունը չի կարող որոշում կայացնել Պերմյակովի վերաբերյալ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը:

Թեմայի շուրջ «Հայաստան24»-ը զրուցեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն