Օրական Արխիվ: 13/06/2017

Իրավապաշտպանին հասցեագրված սպառնալիքների փաստով հարուցվել է քրեական գործ

19025351_1048570855274458_2275795489577976320_oԻնչպես «Ազատությանը» փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ստացած սպանության սպառնալիքներից տասն օր անց Ոստիկանությունում երեկ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի հիմքով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանությանը քննադատող գրառում կատարելուց հետո ստացել է մահվան մանրամասն նկարագրված սպառնալիքներ Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ կողմից: Լրատվության միջոցներով տարածվող հայտարարությունների հիման վրա ՀՀ իրավապահ մարմիններն սկսել են փաստի առթիվ ստուգման ընթացակարգ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն