Ամսական Արխիվ: June 2017

Հենց դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ բռնության գործադրումը Սերժ Սարգսյանի ուղերձն էր հանրությանը. Արթուր Սաքունց

FireShot Capture 56 - Հենց դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ բռնությա_ - https___factor.am_5905.html«Երևույթն արտառոց է, որովհետև առաջին անգամ Հայաստանի Հանրապետության 25 տարվա գոյության ընթացքում ոստիկանությունը բռնություն է գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, անազատության մեջ գտնվող անձանց բռնության է ենթարկում դատարանի շենքում, այսինքն՝ դատական իշխանության խորհրդանիշը համարվող մարմնում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այս օրերին «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանների պնդումներին, որ ոստիկանության աշխատակիցները Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դաժան ծեծի են ենթարկել խմբի մի քանի անդամների:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից դատական համակարգի անարգումը և գործադրված բռնությունները

timthumb (3)

Խստորեն դատապարտում ենք 2017թ. հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք համարում ենք հրապարակային և անպատիժ ոտնձգություն դատական իշխանության անկախության նկատմամբ, հրապարակային պատժիչ գործողություն և ֆիզիկական և հոգեբանական ճնշում անձանց նկատմամբ իրենց քաղաքական հայացքների համար, մարդու արժանապատվությունը նվաստացնող հանցագործություն, հանրությանն ահաբեկման հրապարակային գործողություն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ինչո՞ւ ՊՆ-ն չի հրապարակել, թե որ պաշտոնյաների որդիներն են առաջնագծում ծառայել

05228a69_8e3e_4a2a_b9cc_9956a4467d61Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ նշված տվյալները չեն կարող համարվել անձնական տվյալ, քանի որ վերջիններս պաշտոնատար անձանց զավակներ են։ «Կարող են, իհարկե, հղում կատարել անձի անձնական տվյալների գաղտնիությանը, բայց տվյալ խնդրի վերաբերյալ հանրային նշանակությունը շատ ավելին է՝ արդյոք պաշտոնատար անձանց երեխաները ծառայե՞լ են և որտե՞ղ են ծառայել, սա գերակա է անձնական տվյալների գաղտնիության ձևական մոտեցումից»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱՆ դիտորդական խմբին թույլ չեն տվել տեսակցել «Սասնա ծռերին»

1b9a6d88549105ded970a76354b7c0b8Խմբի նախագահ Արայիկ Զալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն բռնության ենթարկվածներին տեսակցել չի հաջողվել, քանի որ պատճառաբանվել է, թե տեսակցություններն ու հեռախոսազրույցները սահմանափակված են: «Սակայն մենք դիտարկեցինք ընդունելության մատյանը, որտեղ արձանագրվում են մարմնական վնասվածքները: Արձանագրումները «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների վերաբերյալ են՝ Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Սմբատ Բարսեղյան: Սակայն արդյոք նշված արձանագրումները իրականում համապատասխանում են նշված անձանց ստացած վնասվածքներին, արդյո՞ք բոլոր վնասվածքներն են արձանագրվել, թե ոչ՝ ես ասել չեմ կարող, քանի որ անձամբ տեսակցել, տեսնել չհաջողվեց»,-ասաց Զալյանը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանության բեսպրեդել ասվածը երեկ իր ամբողջ «հմայքով» երևաց. իրավապաշտպան

0A824189-F010-4C5A-AA7B-200CF2D518A8_cx1_cy0_cw92_w1023_r1_s«Ես ունեմ լրացուցիչ տեղեկություններ, որ իրապես «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ բռնությունը կատարվել է դատարանի նկուղային հարկի սենյակներում», – այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ բռնությունն իրականացվել է ոստիկանության մեծ խմբի կողմից։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Արթուր Սաքունցը՝ Արարատ Խանդոյանի և մյուս «Սասնա ծռերի» ծեծի մասին

Արթուր Սաքունցը՝ Արարատ Խանդոյանի և մյուս «Սասնա ծռերի» ծեծի մասին «Իշխանությունները կամ վստահ չեն իրենց կողմից իրականացրած քրեական գործի հիմնավորվածության վրա և փորձում են կամ դատական պրոցեսն ամբողջովին վերցնել իրենց հսկողության ներքո՝ ճնշումներ բանեցնելով թե Սասնա ծռեր խմբի անդամների, և թե նրանց փաստաբանների նկատմամբ, նաև դատական պրոցեսին մասնակցող քաղաքացիների նկատմամբ, որովհետև բռնություններ և բերման ենթարկման փորձեր կատարվել են նաև դատարանի դահլիճում գտնվող անձնանց նկատմամբ, կամ հրապարակավ պատժիչ գործողություններ են իրականացնում ՝ ցույց տալու համար, որ որևէ դիմադրություն, բողոք չեն հանդուրժելու, որպեսզի իրենց արդեն իսկ նախագծված սցենարը պարտադրեն»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Շարունակվում է Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործի դատաքննությունը

images (8)Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին նաև տուժող Հ. Հայրապետյանը և վկա Արման Կարապետյանը: Վերջիններս իրենց հարցաքննության ընթացքում կրկին հայտնեցին դեպքերի առնչվող նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներին հակասող տեղեկություններ: Դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին վերջիններիս ցուցմունքները: Որպես հիմնավորում, Հ. Հայրապետյանը և Ա. Կարապետյանը նշեցին, որ նախաքննության ընթացքում իրենց ցուցմունքները գրել են քննիչի ուղղորդմամբ, իսկ առերեսումներից հետո կրկին պնդել են նախկինում տրված ցուցմունքները, քանի որ քննիչը նրանց ուղղորդել է այդպես գրել, պնդելով, որ հակառակ դեպքում սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Եթե կոմկուսին հաջողվեց այդ վիճակը պահպանել ասենք 70 տարի, ՀՀԿ-ն քանի՞ տարվա հույս ունի»

«Եթե կոմկուսին հաջողվեց այդ վիճակը պահպանել ասենք 70 տարի, ՀՀԿ-ն քանի՞ տարվա հույս ունի»Եթե, ՀՀԿ֊ի Գործադիր մարմնի համար ընտրության, իշխանության լեգիտիմության չափանիշ է հանդիսանում սովետական չափանիշը, չկա բողոքի ցույց, հետևաբար ընտրությունները օրինական են, արդեն իմացանք։ Պարզապես մի հարց, եթե կոմկուսին հաջողվեց այդ վիճակը պահպանել ասենք 70 տարի, ՀՀԿ֊ն քանի՞ տարվա հույս ունի՝ այս բոլշևիկյան վիճակի կառավարումը պահել իր ձեռքում։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

2017 թ. առաջին հնգամսյակում հաշմանդամություն չի սահմանվել դիմած անձանցից յուրաքանչյուր հինգերորդի համար. օրինաչափությու՞ն, թե՞ կամայականություն

socap-600x346Վերլուծելով Նախարարության՝ 2017 թ. հունիսի 5-ի պատասխանով ներկայացված թվական տվյալները՝ հետաքրքիր օրինաչափություն ենք բացահայտում. նշված ժամանակահատվածում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել դիմած քաղաքացիներից յուրաքանչյուր 5-րդը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը երկրում տիրող իրավիճակը քննադատաբար գնահատելու կարեւորության մասին

csf_armenia_logo_armԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանները օրենքի փոխարեն զգացողություններով են առաջնորդվում

timthumb (2)Ա. Մախսուդյանն ակնկալում է, որ քննության արդյունքում կհաստատվի ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցումը, բայց և վստահ է՝ նրանք չեն պատժվի, քանի որ Հայաստանում ոչ մի ոստիկան երբեք պատասխանատվության չի ենթարկվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, և թույլ չեն տա, որ նման նախադեպ ստեղծվի:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

FireShot Capture 54 - «Խղճի ազատության և կրոնական կազմա_ - https___www.e-draft.am_projects_246_aboutՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ, որոնք հակասում են մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներին, հիմքեր են ստեղծում տարբեր կրոնական ուղղությունների նկատմամբ խտրական վերաբերմունք սերմանելու, ինչպես նաև նրանց իրավունքների սահմանափակման համար։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն