Օրական Արխիվ: 11/07/2017

1000 դրամների մասին օրենքի դեմ հայցի քննությունը կսկսվի հուլիսի 12-ին

IMG_0341-copy-1Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 12-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից 1000 դրամների մասին օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքներին նվիրված ժողով անցկացնելը ահաբեկչական դավադրություն չէ. «Քաղաքացիական hամերաշխության hարթակ»

logo-civic_1Իրավապաշտպանների նկատմամբ այս վերջին հարձակումը տեղի է ունենում 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման չհաջողված փորձին հաջորդող ճնշումների պայմաններում, որոնցից տուժած մարդկանց թիվն ավելի է, քան հեղաշրջման փորձին անմիջապես մասնակցող անձանց թիվը: Նման ճնշումներից տուժածների թվում են՝ լրագրողները, իրավաբանները և քաղաքական գործիչները: Միայն անցած ամիս 22 այլ իրավաբանների հետ միասին ձերբակալվել է «Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչության նախագահ Թաներ Քիլիչը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայաստան. Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ստվերում են աղմկահարույց դատավարության ընթացքը

(Երևան) – Լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող զինված ընդդիմադիր խմբի չորս անդամները Հայաստանում հայտարարել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրանց, ասվում է Human Rights Watch-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ։ Իշխանությունները պարտավոր են արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն անցկացնել ծեծի մասին արված հայտարարության հիմքով և պատասխանատվության ենթարկել ցանկացած վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձանց: Ամբաստանյալները, ըստ իրենց ներկայացման, 2017 … կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն