Ամսական Արխիվ: July 2017

«Երբ քաղաքացիների դեմ բռնություն է գործադրվում իշխանության կողմից, այդ ժամանակ կաթողիկոս, Վիտալի, մտավորական, բան ման մի ձայն չեն հանի»

«Երբ քաղաքացիների դեմ բռնություն է գործադրվում իշխանության կողմից, այդ ժամանակ կաթողիկոս, Վիտալի, մտավորական, բան ման մի ձայն չեն հանի»Պետության քաղաքացուն սպանելը պետության դեմ չի, հա՞։ Բա մի հատ Ձեզ պատերով տվեք, պահանջեք, ցույց արեք։ Թե՞, մեկ երկու ծվծվում եք ու հետո ձայններդ կտրում՝ դե բանի տեղ չեն դնում, ինչու՞ ձայն հանես։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոչ մի բռնապետական իշխանություն ունեցող պետություն ապագա չի ունեցել, չի էլ ունենա

f5a5c057f312fa3b0af81bd14564a61bՊետությունն առանց մարդկանց, առանց այդ պետության քաղաքացիների գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ, քանի որ ոչինչը ոչ մի բան է։ Եվ պետական ինստիտուտները պետք է գործեն, ծառայեն այդ պետության քաղաքացիների մարդկանց բնականոն, արժանապատիվ կյանքն ու գործունեությունը ապահովելու, պաշտպանելու նպատակով, ոչ թե մի խումբ մարդկանց շահերի ապահովման համար։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ուժային մեթոդների կիրառումն առաջ է բերելու ուժային հակազդման

arm150125228890Այս բոլոր փաստերը հիմնավորում են, որ իշխանության կողմից՝ հանձիս դատական իշխանության, գոյություն ունի ընդգծված պատժողական վարքագիծ, որի նպատակն է հոգեբանական, ընդհուպ մինչև ֆիզիկական ճնշում գործադրել այդ դատավարության մասնակիցների նկատմամբ։ Ավելին, այդ գործողությունների նկատմամբ թե դատարանի՝ հանձինս դատարանի նախագահի, և թե դատավորի կողմից բացարձակ անգործությունը և անտեսումը, անտարբերությունը լրացնում են այդ պատկերը։ Եվ սրանով է հիմնավորվում, որ այդ գործերի նկատմամբ իշխանությունը՝ հանձինս դատական իշխանության, դրսևորում է ոչ թե իրավական մոտեցում, այլ քաղաքական։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայողին գտել էին սեփական գոտիով ծառից կախված

Zinvor_1-2ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը հանդիպել է ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հուլիսի 23-ին կախված վիճակում հայտնաբերված Վարդան Մելքոնյանի հարազատների հետ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատարանը բավարարեց զորակոչիկի հայցը. 10 ամսով տարկետում տրամադրելու ԿԲՀ որոշումը կվերացվի

Այսօր՝ 2017 թ. հուլիսի 28-ին, ՀՀ Վարչական դատարանը, Կ. Բաղդասարյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ զորակոչիկ Հովհ. Մոսյանի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Արաբկիր» ԲԿ-ում 2013 թ.-ին մահացած Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ փոխհատուցման պահանջով հայցի քննությունը կշարունակվի

24359 (1)Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2013թ. մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվող վկաները պնդում են՝ քննիչն ուղղորդել է իրենց

DSC04704-300x200

Նրանք ևս նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ տվեցին, դա պատճառաբանեցին նախաքննության ընթացքում հոգեպես ճնշված վիճակում գտնվելով, և նշեցին, որ նախաքննության փուլում որոշ ցուցմունքներ տվել են քննիչի ուղղորդմամբ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մահացած զինծառայող Վարդան Մելքոնյանի հարազատները ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում

51ad30623bf0faa350ef84989d2bdfb10bf88db013340374_809780905819635_510704764_o (1)Հարազատները չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպան լինել, դրա համար չուներ որեւէ անձնական կամ այլ պատճառ, նաեւ հնարավոր չեն համարում գոտիով ծառից կախվելու տարբերակը: Մտահոգություններ ունեն, որ տղային սպանել են կախելու միջոցով կամ սպանել են եւ հետո կախել ծառից:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՀ Արտգործնախարարությունը ավելի քան 1 տարի ահազանգելուց հետո վերջապես միջոցներ ձեռնարկեց Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Edgar_GevorgyanՈւկրաինայի Վճռաբեկ դատարանը բեկանել է Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գևորգյանի գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության: Բեկանման հիմքում ամբաստանյալի՝ թարգմանիչ ունենալու իրավունքից զրկված լինելն է եղել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԿԲՀ որոշման դեմ զորակոչիկի հայցի քննությունն ավարտված է. վճիռը կհրապարակվի այսօր

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 17:50-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ զորակոչիկ Հովհ. Մոսյանի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Լինելով քաղբանտարկյալի որդի՝ դատի է տվել մեկ այլ քաղբանտարկյալի թոռանն ու որդուն»

1IN-new-textdfsdgՇահեն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի զարմանա, եթե քաղաքապետը չցանկանա դիմումը հետ վերցնել, քանի որ կատարվողը, ըստ Սաքունցի, «վարվող ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ է՝ հնարավորինս ճնշել քաղաքացիական ակտիվության դրսևորումները ՀՀ-ում»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Առողջական խնդիրներով զորակոչելը զորակոչիկների ու նրանց ընտանիքի անդամների հիմնական մտահոգությունն է

DSC_0002Ներկաները հետաքրքվեցին նաև առողջական խնդիրներով զորակոչվածների համար զինծառայության սահմանափակումներով: Դասընթացավարը նշեց, որ սահմանափակումներով զորակոչվածները հստակ տեղեկացված չեն, թե կոնկրետ որ հիվանդության դեպքում ինչ սահմանափակումներ են գործում և ինչպես շատ տեղեկություններ, դա ևս ռազմական գաղտնիքի անվան տակ իրավասու մարմինները հրաժարվում են տրամադրել: Ապա հավելեց, որ զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը ստանալու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումը այդ պատճառաբանությամբ մերժվել է: Կազմակերպությունը դիմել է դատարան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն