Ամսական Արխիվ: December 2017

Չկան մարդու այնպիսի իրավունքներ, որոնք Հայաստանում չեն խախտվել. տարին ամփոփում են իրավապաշտպանները

Հայաստանում ամեն օր խախտվում են մարդու բոլոր տեսակի իրավունքները: Նման տեսակետ են հայտնել իրավապաշտպանները՝ ամփոփելով 2017թ.-ը մարդու իրավունքների և հիմնարար սկզբունքների պաշտպանության տեսանկյունից:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է».Արթուր Սաքունց

«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է».Արթուր ՍաքունցՍահմանային անցակետերում Հայաստանից մեկնելու դեպքում անձի զինվորական գրքույկը պահանջելը, դրանում նշումների կատարված կամ չկատարված լինելու հիմքով մարդուն սահմանը հատելն արգելելը ակնհայտ ապօրինություն են:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զորակոչիկների բուժզննումը ոչ պատշաճ է անցկացվել, ՀՔԱՎ է դիմել 59 զորակոչիկ. Արմինե Սադիկյան

Սադիկյանը նշեց նաև խնդիրներ, որոնք խախտում են զորակոչիկի իրավունքը, մասնավորապես, նրա խոսքով՝ զինծառայողը եթե դեռևս պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվի, օգտվի իր բողոքարկելու իրավունքից, որպեսզի պարզվի նրա պիտանելի կամ ոչ պիտանելի լինելու հարցը, նրան ժամանակ չի տրվում և անկախ ամեն ինչից նա զորակոչվում է բանակ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատարանը կքննի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքը

original (1)Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Քրեական աշխարհի մուտքը ՀՀ քաղաքական էլիտա կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի հավանության դեպքում»

sakunts11Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկություն եղավ այն մասին, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանը կապ ունի քրեական աշխարհի հետ: Լուրջ քննարկումներ եղան, բայց այն ժամանակ որևէ մեկնաբանություն ու բացատրություն ՀՀ իշխանությունների կողմից չտրվեց: Այսինքն՝ հարցը լռության մատնվեց:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվելու պատրվակով վարորդական վկայակի կրկնօրինակ չտրամադրած ՃՈ աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել

վարորդական վկայականԻնչպես երևում է Ե. Կարապետյանի պատասխանից, դրանում խախտում կատարած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա, մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ինչպես Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի պետին, այնպես էլ ՃՈ պետին ուղղված դիմումով պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրանց:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քրեական աշխարհի հետ կապեր ունենալը խոչընդոտ չէ ՔԿՀ պետ աշխատելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ևս ենթադրում է առնչություն հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ որևէ հիմնավորում չի կարող լինել քրեական աշխարհի հետ կապերի հիմքով պաշտոնից ազատված ոստիկանապետին քրեական աշխարհի հետ ուղղակի կապ ունեցող հաստատության պետի պաշտոնում նշանակելու համար:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սրտի խնդիր ունեցող զորակոչիկը զորակոչից կարճ ժամանակ անց մահացել է. հանձնաժողովի բժիշկը պատշաճ տվյալներ չէր արձանագրել

«Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին դիմած զորակոչիկների հարազատների ու զորակոչիկների թիվն աճել է:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ի վնաս զորակոչիկի են». Արմինե Սադիկյան

Արմինե Սադիկյանը նկատեց՝ տեղի են ունենում նաև շատ ակնհայտ անօրինականություններ, երբ մի քանի անգամ զորակոչիկի մոտ ախտորոշված է լինում որևէ հիվանդություն, իսկ հիվանդությունները պիտանելիության համար որոշվում են՝ ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի, որը շատ սուբյեկտիվ բնույթ է կրում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատական իշխանության կողմից ծպտուն անգամ չկա. Ա. Սաքունց

Սաքունցը նշեց, որ անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար ինստիտուտի՝ դատական համակարգին վերաբերվող օրենսդրական կարգավորմանը նման կերպ վերաբերվել. «առանց հանրային մասնակցության, առանց միջազգային խորհրդատվության, պատշաճ գնահատման, միաժամանակ զբաղվելով աճպարարությամբ ընդունել նման օրենսդրական փաթեթ, ցույց է տալիս գործադիր իշխանության, ինչպես նաև քաղաքական կայուն մեծամասնության վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ, և ցավոք սրտի դատական իշխանության կողմից ծպտուն անգամ չկա»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են. սա անընդունելի է. Ա. Սաքունց

artur-sakunts-320x228Ստացվում է, որ 1998 թվականից ի վեր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են», այսօր «Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի ներկայացման ժամանակ հայտնեց Արթուր Սաքունցը, հավելելով, որ գտնում են, այդ պրակտիկան պետք է վերացնել, քանի որ այդ երևույթը հանդիսանում է, ըստ կրոնական համոզմունքների ակնհայտ խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել է Դատական օրենսգրքի մի տարբերակ, ՀՀ խորհրդարանում ընդունվել մեկ ուրիշը». Արթուր Սաքունց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ խորհրդարանում ընդունված օրենսգրքի տարբերակը Վենետիկի հանձնաժողովին ուղարկվածը չէ. «ՀՀ ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը: 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում: Սա մանր խուլիգանություն է»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն