Ամսական Արխիվ: January 2018

Ցուցարար Ա. Միքայելյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Armen-MikayelyanՏեղեկացնում ենք, որ 2018 թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կքննի ցուցարար Արմեն Միքայելյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայ կանանց ճակատի անդամ Ս. Սիմոնյանը Ոստիկանության դեմ հայց է ներկայացրել դատարան

hq720Տեղեկացնում ենք, որ 2018 թ. փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կքննի ՀՀ Ոստիկանության դեմ  Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատապատյալների հիվանդանոցում մահացածի գործով փաստական տվյալների առկայության դեպքում իրավական գնահատական կտրվի նաև ՔԿՀ պաշտոնյայի գործողություններին

1223592018 թ. հունվարի 3-ին Դատապարտյալների հիվանդանոցում Մհեր Խերունցի մահվան դեպքի առթիվ 2018 թ. հունվարի 16-ին քրեական գործ է հարուցվել:

Դրա շրջանակում իրավական գնահատական կտրվի նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանի արարքին, եթե նրա «առերևույթ հանցանք կատարած լինելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերվեն»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զորակոչիկի պիտանիության որոշումը փոխվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ

CywmC6UXgAAnvGuՏեսողության խնդիրներ ունեցող զորակոչիկ Դ. Ու.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018 թ. հունվարի 24-ին ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տարկետում է ստացել 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Արդյոք նման սերտաճվածությունը քրեական, կոռումպացված իշխանության հետ բխում է մեր շահերից». Արթուր Սաքունց

Saqunc-2Ակնհայտ է, որ Ռուսաստանի նման պետությունում, որտեղ կոռուպցիան համակարգային է եւ իշխանությունն իրականացնում է՝ անկախ պաշտոնի անվանումից՝ նախագահ, թե վարչապետ անձամբ Պուտինի կողմից, որեւէ մեկը չի կարող տնտեսության, քաղաքականության մեջ հաջողություն, բարեկեցություն, կարիերայի աճ ունենալ առանց Պուտինի համաձայնության:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Չկա որևէ հիմնավորում, թե ինչու պետք է անձամբ Սերժ Սարգսյանն ու իր կոալիցիոն կուսակցությունը շարունակի կառավարել ՀՀ-ն ». Ա. Սաքունց

00-9Ավելի ու ավելի ակնհայտ է, որ չկա որևէ, գեթ մի հիմնավորում, գեթ մեկ փաստարկ Սերժ Սարգսյանի կողմնակիցների՝ ՀՀԿ, ՀՅԴ, մնացած կուսակցությունների, տարատեսակ վերլուծաբանների ու մեկնաբանների կողմից, թե ինչու պետք է անձամբ Սերժ Սարգսյանն ու իր կոալիցիոն կուսակցությունը շարունակի կառավարել ՀՀ֊ն։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Լոռու մարզի դատախազի ունեցած տվյալները իրական վիճակագրությանը չեն համապատասխանում

 Չնայած Լոռու մարզի դատախազի միջնորդությամբ ներկայացված իրավախախտման և հանցագործության դեպքերի վերաբերյալ գնահատականին՝ ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության տրամադրած տեղեկատվությունն այլ պատկեր ունի:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է

 2017 թ. դեկտեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ը տեղափոխվելուց հետո մինչ օրս գտնվում է կարանտինային խցում՝ չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

1000 դրամների մասին օրենքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. դատական նիստը փետրվարի 22-ին է

1000dramԴրանում հիմնավորել են, որ դատարանը օբյեկտիվ քննություն չի իրականացրել և որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը չստուգելով կայացրած վճիռը օրինական չի կարող լինել: Դատարանի այդ վճռով խախտվել են հայցվորների իրավունքներն ու ազատությունները:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վանաձորի «Արցախ» պուրակի շինաշխատանքները դադարեցնելու պահանջով դատարան է դիմել

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վանաձորի «Արցախ» պուրակում շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով 2018 թ. հունվարի 24-ին դիմել է դատարան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ

16.01.2018b2Անդրադառնալով հանրության պահանջին ու մասնակցությանը՝ Արթուր Սաքունցը բարձրացրեց դատական ​​իշխանության կազմավորման ու իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության հարցը: Նա հղում կատարեց Եվրոպական խորհրդի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին, որոնք հաստատում են, որ յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բարենպաստ միջավայր, որպեսզի հասարակական կազմակերպությունները մասնակցեն իրավական համակարգի զարգացմանն ու բարելավմանը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը վիրահատվել է

 Առողջական խնդիրներով զորակոչված Ա. Բ.-ն զորակոչվելուց ամիսներ անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացվել է հետազոտությունների և վիրահատվել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն