Ամսական Արխիվ: February 2018

Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով հայցը դատարանը մերժեց. լրացված

 Այսօր՝ 2018 թ. փետրվարի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն

 ՀՀ Գլխավոր դատախազությունը 2018 թ. փետրվարի 21-ին արձագանքել է «Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Լոռու մարզի դատախազություն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատախազության աջակցությամբ լուծվել է ամբաստանյալին նոր հանրային պաշտպան տրամադրելու խնդիրը

 Չնայած, որ դատախազությունը ամբաստանյալների դիմումները քննարկելու լիազորություն չունի, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը գերադասել է դիմումը դիմումատուին վերադարձնելու փոխարեն այն վերահասցեագրել գործը քննող դատարանին և այդ մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի միջոցով տեղեկացրել կալանավոր Գ. Խ.-ին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով հայցի քննությունը՝ այսօր

Այսօր՝ 2018 թ. փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կշարունակվի ՀՀ Գլխավոր դատախազության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով հայցի քննությունը կսկսվի 2018 թ. մայիսի 18-ին

 ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քաղաքացիական բարքեմփ Վանաձորում 2018թ. ապրիլի 13-15. ընդունվում են հայտեր

 Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը և NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժումը հրավիրում են մասնակցելու 2018 թ.-ի ապրիլի 13-15-ը Հայաստանի Վանաձոր քաղաքում կայանալիք քաղաքացիական բարքեմփին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

55 անհատների և կազմակերպությունների բաց նամակը Երևանի քույր-քաղաքներին

Այս բաց նամակով մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ձեզ միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երևանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագիրը, քանի դեռ այս բռնարարքների կատարողներն ու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեն ենթարկվել պատասխանատվության, և չի փոխվել Երևանի ավագանու ներկայիս կազմը։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Անպատժելիություն, անարդար դատական գործընթացներ, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներ ու ազատ արտահայտման իրավունքի խախտումներ Հայաստանում. «Amnesty international»-ը հրապարկել է 2017թ.-ի զեկույցը

 «Amnesty international» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2017թ.-ի զեկույցը:

Զեկույցում շեշտադրումներ են արվել Հայաստանում տիրող անպատժելիության, անարդար դատական գործընթացների, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների, արտահայտման ազատության նկատմամբ ճնշումներին, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վիճակին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինվորական ծառայության մեջ մեկ տարի գտնվող, առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին վաղաժամ զորացրեցին միայն դատարան դիմելուց հետո

 Առողջական խնդիրներով 2017 թ. հունվարի 31-ին զինված ուժեր զորակոչված Է. Թ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վաղաժամ զորացրվել է:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարար Արմեն Միքայելյանի բողոքի քննությունը կվերսկսվի

Armen-Mikayelyan2018 թ. փետրվարի 21-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը պետք է հրապարակվեր ցուցարար Արմեն Միքայելյանի գործով վճիռը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զորակոչվելուց 5 ամիս անց զինծառայողը վաղաժամ զորացրվել է առողջական վիճակի պատճառով

զինված ուժերԱրմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող պահածոյացված միսը սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում

 Վերջին շրջանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի վերաբերյալ ահազանգեր է ստանում կալանավորներից ու դատապարտյալներից:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն