Օրական Արխիվ: 17/04/2018

Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ

Դատապարտում ենք խաղաղ ցուցարարների ազատության, անձեռնմխելիության և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտումը, պահանջում ենք անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների հետապնդումը և անմիջապես ազատ արձակել ազատությունից զրկված ցուցարարներին։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարարին ոստիկանության բաժնում իր կամքին հակառակ լուսանկարել են

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վստահորդին, որը վարչական իրավախատում կատարելու համար տարվել է Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, նրա կամքին հակառակ լուսանկարել են՝ խախտելով նրա իրավունքները:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ֆրիկի փողոցից, առանց օրինական հիմքի, 6 երիտասարդ է բերման ենթարկվել. հանցագործության մասին հաղորդում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ այսօր՝ ապրիլի 17-ին Երևան քաղաքի Ֆրիկի փողոցից ոստիկանները 34 TM 967 պետհամարանիշով դեղին գույնի Վազ 2124 մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 6 երիտասարդների։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանական բաժին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել. լրացված

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 18-ի ժամը 8:13-ին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները, որոնք գտնվում են Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժնում, դեռևս ազատ չեն արձակվել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Երևանում ընթացող ցույցերի մասին. ապրիլի 17. թարմացվում է

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ ՀՀ վարչապետ ընտրելու նպատակով, նախատեսված է այսօր՝ 2018 թ. ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

2018 թ. ապրիլի 16-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով տուժածների մասին

ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ, ապրիլի 17-ի առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ բուժումը շարունակում է 12 անձ: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հատուկ միջոցների կիրառման մասին ցուցարարները չեն զգուշացվել

Հատուկ միջոցների կիրառման Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ ցուցարարները Õ¹Õ¥Õ¶ զգուշացվել«Հատուկ միջոցներ կիրառելու որևէ հիմնավորում չկա: Նախ, մինչև դրանց կիրառելը պետք է զգուշացնեին քաղաքացիներին, երկրորդն էլ՝ պետք է իրապես զանգվածային անկարգություններ լինեն կամ հարձակում ոստիկանների վրա, զինված դիմադրություն, և այլն, իսկ տվյալ դեպքում մենք խաղաղ կանգնած էինք, մեկ էլ սկսեցին նռնակներ նետելը»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Պարզ է, որ իշխանությունն իր կենսական շահերի համար պատրաստ է ամեն ինչի». Արթուր Սաքունց

«Պարզ է, որ իշխանությունն իր կենսական շահերի համար պատրաստ է ամեն ինչի». Արթուր Սաքունց

Կրկնում եմ՝ որևէ հիմք չկար հատուկ միջոցներ կիրառելու։ Այսինքն՝ երթը լիովին խաղաղ էր, բոլոր պնդումները, թե իբր բախումներ են եղել ոստիկանության հետ, իրականությանը չեն համապատասխանում։ Առաջին շարքում Ազգային ժողովի չորս պատգամավորներն էին, և մինչ երթը Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ հայտարարեց, որ իրենք բաց ձեռքերի մոտեցումը որդեգրած շարժում են։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարարներին բերման ենթարկելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտյան, առանց որևէ իրավական հիմքի ակտիվիստներին բերման ենթարկելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Իրավապաշտպանները զգուշացնում են. Երևանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով հաղթանդամ տղամարդկանց կուտակում

ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է արդյունավետ և իրական պայքար տանել կազմակերպված հանցավորության դեմ և նախականխել խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության յուրաքանչյուր փորձ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն