Ամսական Արխիվ: May 2018

Քաղհասարակությունը քննարկում է քաղբանտարկյալների հարցը

Հայաստանում եղել են ու կան քաղբանտարկյալներ, բայց այլևս պիտի չլինեն. սա այն հավաքական հաղորդագրությունն էր, որ այսօր հնչեցրին իրավապաշտպանները, փաստաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանք քննարկում էին քաղաքական բանտարկյալների կարգավիճակին ու հնարավոր ազատմանը վերաբերող հարցեր:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայտարարություն Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Հաշվի առնելով աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների բացասական ազդեցությունն աշխատանքնային իրավունքների պաշտպանության առումով, ինչպես նաև ելնելով նախագծի մշակման մասնակցային գործընթացի անհրաժեշտությունից՝ խնդրում ենք ողջամիտ ժամկետով հետաձգել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը, կազմակերպել լայն հանրային քննարկումներ շահագրգիռ հանրության և ոլորտում մասնագիտացած բոլոր կառույցների հետ, ինչպես նաև փորձագիտական և հանրային հետազոտությունների միջոցով վերհանել և ներկայացնել հիմնավոր առաջարկություններ գործող օրենսգրքի վերաբերյալ։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ Ա. Սաքունցի հայցի քննությունը կսկսվի վաղը

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննությունը կշարունակվի մայիսի 30-ին

 Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի կշարունակվի ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ինքն է որոշում՝ ում հրավիրել, ում չհրավիրել». Սաքունցը ՀՀԿ վերնախավի նկատմամբ խտրականություն չի տեսնում

«Յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ինքն Õ§ որոշում՝ ո՛ւմ հրավիրել, ո՛ւմ չհրավիրել». Սաքունցը ՀՀԿ վերնախավի Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢ խտրականություն Õ¹Õ« տեսնումԵրկրում իրավիճակ է փոխվել, և ՀՀԿ անդամները պետք է պատրաստ լինեն, որ կարող են տոնակատարությունների ժամանակ հատուկ հրավերներ չստանալ: Նրանք այլևս ընտրյալներ չեն և կարող են միջոցառումներին մասնակցել որպես սովորական քաղաքացի՝ կանգնելով սովորական մարդկանց կողքին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցակը բացված է

Artur-Saqunc-150x150Եվ կարծում եմ՝ այս պայմաններում առաջնահերթ է, որպեսզի ՊՆ նոր ղեկավարությունը, նաև մյուս պետական մարմինները ամեն ինչ անեն, որպեսզի ԶՈՒ-ում կոռուպցիոն սխեմաները և հանցագործությունները բացահայտվեն, քանի որ ԶՈՒ խարխլող հիմնական գործոնը հենց կոռուպցիան էր, որն ամենաբարձր մակարդակով, նկատի ունեմ ամենաբարձր հրամանատարի՝ հանձինս Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահի, անմիջական հովանավորություն և աջակցություն ուներ։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

2018 թ. ապրիլի 17-25-ը տեղի ունեցած ցույցերին առնչվող՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած 19 հաղորդումներով 9 քրեական գործ է հարուցվել. ցույցերին առնչվող քրեական գործերի և դրանց ընթացքի մասին տեղեկատվություն են տրամադրել նաև իրավապահ մարմինները

2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին 19 հաղորդումների հիման վրա հարուցվել է 9 քրեական գործ (կամ կցվել են արդեն իսկ հարուցված քրեական գործերին):

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Վանաձորում կայացած քաղաքացիական բարքեմփի շրջանակներում Հարավային Կովկասի, Չեխիայի ու Ռուսաստանի ակտիվիստները կիսվեցին քաղաքացիական արշավների իրենց փորձով

 2018 թ. ապրիլի 13-15-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու  չեխական NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժման նախաձեռնությամբ Վանաձորում կայացավ «Քաղաքացիական բարքեմփ Վանաձոր-2018»-ը, որի ընթացքում երեք օր շարունակ շուրջ 70 ակտիվիստներ Հարավային Կովկասից, Չեխիայից ու Ռուսաստանից կիսվեցին քաղաքացիական արշավների իրենց փորձով, քննարկեցին հաջողված ու ձախողված օրինակներ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Անհրաժեշտ է իրապես ցույց տալ ՀՀԿ-ի կառավարման ողջ էությունը՝ հանձին այդ կոռուպցիոն բացահայտումների». Արթուր Սաքունց

00-9Մերկապարանոց արտահերթ ընտրություններ, առանց իրավիճակի փոփոխության, որի նպատակը պետք է լինի ազատ ու արդար ընտրությունների համար երաշխիքների ապահովումը, անիմաստ են, որովհետև կստացվեր, որ չեն կապիտալացվում թավշյա հեղափոխության հետ կապված ձգտումներն ու ակնկալիքները։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալն ու պաշտպանները դատարան չէին ներկայացել. նիստը հետաձգվեց

DSC04704-300x200Պաշտպաններ Ս․ Սաֆարյանի և Կ․ Բարսեղյանի դատարան չներկայանալը նախագահող դատավորը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ և նշեց, որ հետագայում նման վարքագիծ դրսևորելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի դատական սանկցիա։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկին գրավի դիմաց ազատ կարձակվի

 Երեկ՝ մայիսի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով խափանման այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սարի թաղի ցուցարարների հանրային պաշտպանները կրկին դատարան չէին ներկայացել. նիստը հետաձգվեց

images (6)Դատական նիստին, սակայն, մյուս ամբաստանյալների հանրային պաշտպանները չէին ներկայացել և նիստը հետաձգվեց: 1.5 տարի տևած դատաքննության ընթացքում սա առաջին դեպքը չէր:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն