Ամսական Արխիվ: June 2018

«Այնպես չէ, որ մենք իշխանությունների քայլերը հալած յուղի տեղ ենք ընդունում». ըստ իրավապաշտպանի՝ այժմ քննադատությունն ու մոտեցումներն արդեն ազդեցություն ունեն

Artur-SakuncՀայաստանում նոր իշխանությունների ձևավորումից հետո քաղաքացիական հասարակությունը մասնակցում է երկրում խնդիրների լուծմանն ու հետևում դրանց: Բարիկադային մոտեցումը, որը կար Հայաստանում իշխանության ու քաղհասարակության միջև նախորդ իշխանության ժամանակ, այսօր չի կարող գործել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հավելելով, որ այսօր Հայաստանի իշխանության ու քաղաքացիական հասարակության հարաբերություններն ավելի շատ համագործակցային բնույթ ունեն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Բաց նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. կալանավորներն ահազանգում են շորթումների մասին

 Նամակում կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց խոսքով՝ «ավելի վերև»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԲՍՓ գործակալության պետի տեղակալի անձի փոփոխությամբ պարտավորություններն ու լիազորությունները չեն փոփոխվում

 Թե որ իրավական ակտով է առաջնորդվել տիկին Շահվերդյանը վարչական բողոքը քաղաքացուն հետ վերադարձնելիս, նրա գրությամբ մեջ նշված չէ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվեցին նաև ուղեկալի պետի տեղակալն ու զորամասի նախկին շտաբի պետը

DSC04704-300x2002018 թ. հունիսի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով որպես վկա ներգրավված ուղեկալի պետի տեղակալ Հայկ Վարդևանյանին ու զորամասի նախկին շտաբի պետ Անդրանիկ Կարապետյանին։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Վ. Հ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. հունիսի 7-ի որոշմամբ ԿԲՀ որոշմանն անհամաձայնություն ունենալու պատճառով զորակոչից հրաժարված Վ. Հ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ արձակվեցին

 Այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Բացառել ռեյտինգային համակարգը, մեծացնել կանանց ներգրավվածությունը, օգնություն ցուցաբերել միայն բժշկի թղթով. քննարկում՝ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանը ևս նշեց, որ իրենք բացառում են ռեյտինգայինի ցանկացած կիրառում: «Համապետական ռեյտինգայինն առավել վատթար տարբերակ է, ինչը կրկին առաջ է բերելու ընտրաշուկայի բաժանման սկզբունքը: Այսինքն՝ թեկնածուներն իրենց մեջ բաժանում են կատարելու, թե մարդիկ որ տարածաշրջանում որ թեկնածուին ընտրեն»,-ասաց նա:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

 2017 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակեց անմիացիոն հոլովակ, որը ներկայացնում է, թե ինչի կարող է հանգեցնել հասարակության խտրական վերաբերմունքը թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ և ինչպես կարող է ազդել նրանց կյանքի վրա:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հունիսի 26-ը ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հռչակել է որպես Խոշտանգումների զոհերի աջակցման միջազգային օր

 2016 թ.-ին խոշտանգման ենթարկված անձանց և նրանց հարազատներին աջակցություն տրամադրելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ու Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական կենտրոնը (GCRT) պատրաստեցին ուղեցույց:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՀ Սահմանադրական դատարանը 2018 թ. հունիսի 12-ի որոշմամբ վարկային պայմանագրերին վերաբերող կարևոր դիրքորոշումներ է հայտնել

Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է. «նախ՝ վարկային պայմանագրերը չեն կարող հակասել ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներին, երկրորդ՝ ժամկետանց վարկերի համար սահմանված տուժանքները չեն կարող գերազանցել նշված նորմերով որոշված սահմանները և պետք է արդյունավետ ու զսպող լինեն՝ չխախտելով համաչափության սահմանադրականության սկզբունքը»:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատարանը կքննարկի Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

images (6)Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կքննարկի Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նրա արարքում հանցակազմ չկա

12801271_1716764325232138_5242905604693408214_n2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից Հովհ. Ղազարյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) իրականացվող հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն