Օրական Արխիվ: 06/08/2018

«Սուրբ հողից» մարդկանց վտարող պատգամավորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի

00-9Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է «․․․մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ պատգամավորի այս գրառումը հիմք է տալիս մի քանի հոդվածով քրեական գործ հարուցել և հետևաբար զրկել նրան պատգամավորական մանդատից։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Պետք է վերացվի Շանթ Հարությունյանի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը

Դիմում ենք ձեզ առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի եւ ընդհանրապես քաղբանտարկյալների արդարացման գործը։ Այն այսօր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհետաձգելի եւ անհրաժեշտ քայլ է, որը կազդարարի այլեւս առանց քաղբանտարկյալներ Հայաստանի մասին։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առավել հասանելի է դարձել

 Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 1-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առավել հասանելի է դարձել։
Կազմակերպության նոր աշխատակիցը տիրապետում է ժեստերի լեզվին և ըստ անհրաժեշտության՝ կարող է ապահովել համապատասխան թարգմանություն։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն