0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

Նորություններ

Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 18-ին նշանակված դատական նիստի մասին ծանուցումը պաշտպանին ուղարկել է սեպտեմբերի 19-ին

September 25, 2018

Իրավական աջակցություն | Նորություններ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստի մասին ծանուցումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին ուղարկել է 2018թ. սեպտեմբերի 19-ին, իսկ ծրարը փոստային համակարգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է հասել միայն սեպտեմբերի 22-ին՝ դատական նիստից 4 օր անց:

կարդալ ավելին

Այս տարի խաղաղության միջազգային օրը կրում է ‘The Right to Peace – The Universal Declaration of Human Rights at 70,’ խորագիրը

September 21, 2018

Խաղաղասիրություն | Նորություններ

Անցած տարի ՀՔԱ Վանաձորի գրասենյակում EVS կամավորներ Էվա Յաշկովան և Փիա Ուինթերը նախաձեռնել էին «Մի քիչ խաղաղություն, խնդրում եմ» խորագրով ֆոտո-պետիցիա՝ նվիրված խաղաղության միջացգային օրվան:
Այս տարի օրը կրում է 'The Right to Peace – The Universal Declaration of Human Rights at 70,' խորագիրը:

 

կարդալ ավելին

Մանկահասակ Լիա Միսակյան մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով դատարանը վճիռ կկայացնի

September 20, 2018

Իրավական աջակցություն | Նորություններ

Դատարանը հայտնեց, որ գործի վերսկսումից հետո ստացվել է ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալներ Լ․ Վարդանյանը և Զ․ Այվազյանը նախկինում դատվածություն չունեն, դրանում առկա է նշում սույն գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով կրած դատվածության վերաբերյալ։

կարդալ ավելին

Ցուցարարի բողոքի հիման վրա Վերաքննիչը բեկանեց Վարչական դատարանի վճիռը

September 13, 2018

Իրավական աջակցություն | Նորություններ

Երեկ՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց ցուցարար Նաիրա Բադալյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:

կարդալ ավելին

Ազատության խոսք, հույսի դիմանկարներ

December 15, 2017

Խաղաղասիրություն | Նորություններ

 

Ազատության խոսքն էր հնչում Վանաձորի «Ջազ» սրճարանում երեկ երեկոյան՝ 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին: Գեղեցիկ թատերախաղի միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) կամավոր Էվա Յաշկովան անդրադարձավ կարծիքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքին՝ համադրելով բանտարկված գրողների՝ Թալ Ալ-Մալլուհիի (Սիրիա), Ֆարաջ Ահմադ Բիրքդարի (Սիրիա) և Սեպիդեհ Ջոդեյրիի (Իրան) տեքստերը Ջեկ Լոնդոնի հանրահայտ «Ջսպաշապիկը» վեպից հատվածների հետ և ստեղծելով  ակնառու ներկայացում, որի նպատակն էր բարձրացնել խղճի բանտարկյալների խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

կարդալ ավելին

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը