Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գործ ունենք մաֆիայի կողմից պետության դեմ պայքարի հետ. Արթուր Սաքունցը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման մասին

September 12, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը շատերին զարմացրեց: Factor.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ առավել ուշագրավ էր խոսակցության թեման` Մարտի 1-ին զինված ուժերի միջոցով սահմանադրական կարգի տապալման հետ կապված քրեական գործը: Արթուր Սաքունցը նշեց, որ ձայնագրությունը լսելով, շատ տհաճ տպավորություն է ստացել: Իրավապաշտպանին ամենաշատը մտահոգել է դատավորի` ԱԱԾ տնօրենին զանգելու փաստը: Պարոն Սաքունցի կարծիքով` Արթուր Վանեցյանը պետք է չունենա նման խոսակցություններ դատավորների հետ: «Երկրորդ մտահոգությունս այն, է որ գաղտնալսում են անվտանգության ծառայության պետի խոսակցությունը: Մինչև հիմա կարծում էի, թե միայն ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ունեն նման հնարավորություն: Բանից պարզվեց, որ կան նաև այլ կառույցներ: Չգիտենք` դրանք երկրի ներսո՞ ւմ են, թե՞ դրսում: Եթե հարցնեք` ո՞ ւմ է ձեռնտու նրանց գործունեությունը, պատասխանը, կարծում եմ, պարզ է այն թեմայից, որի մասին խոսվում է: Իհարկե, ես սպասում եմ, որ շահագրգիռ կողմերը հանդես կգան որոշակի գնահատականներով: Հիշում եմ, որ ժամանակին տարածել էին Ալեքսանդր Արզումանյանի և Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը: ԱԱԾ նախկին պետն այն ժամանակ ասաց` լավ ենք արել, որ լսել ենք: Ես կարող եմ արձանագրրել հետևյալը. 1.Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ ԱԱԾ և ՀՔԾ պետերը ստիպված լինեն պարզաբանել գաղտնալսման հետ կապված մանրամասներ: Էլ չեմ խոսում վարչապետի մասին: 2.Օրինականության համար պատասխանատու գերատեսչություններն այսօր գործ ունեն մաֆիոզ կառույցների հետ, որոնք երկար տարիներ վերահսկել են գործարարներին և փորձել կառավարել ընդդիմադիրներին` օգտագործելով հենց նույն գաղտնալսման մեթոդը: 3․ Գաղտնալսման թեման չի վերաբերել որևէ մեկի նկատմամբ սպանություն իրականացնելուն: Թեման չի վերաբերել կոռուպցիոն գործարքներին: Թեման վերաբերել է պետության և նրա քաղաքացիների դեմ ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ գործողությունների իրավական հիմքերին: Շատ պարզ է, որ Հատուկ քննչական ծառայությունը` հանձինս պետի և գործը վարող քննիչների, կարող է օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ դատարան: Այդ գործը կարող է հանձնարարվել ԱԱԾ-ին , քանի որ խոսքը անվտանգության դեմ իրականացված ծանր հանցագործության մասին է: Միանշանակ է, որ նոր իրավիճակում իրավապահները պետք է լինեն բացառապես օրինականության դաշտում` առանց սխալվելու իրավունքի: Հանցագործություն կատարած այդ խումբը պահել է իշխանությունը, զգացել է իրեն անպատժելի: Այսօր էլ պատրաստ է օրինական և ապօրինի ցանկացած միջոցի: Բայց նրանց նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը պետք է լինի միայն օրենքի շրջանակներում: Նրանք փորձեցին օգտագործել Կրեմլի աջակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարն անվանեցին քաղաքական հետապնդում: Ոչինչ չանցավ: Հիմա դիմում են այսպիսի մեթոդների: Գործ ունենք մաֆիայի կողմից պետության դեմ պայքարի հետ: Պետական մարմինների ներկայացուցիչները, հաշվի առնելով սա, պետք է զգոն և պատասխանատու լինեն: Այդ դատավորը, որի մասին հիշատակվում է,եթե վախենում է, թող հրաժարական տա: Նա պետք է պարզաբանի` ինչո՞ւ էր զանգել ԱԱԾ պետին: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստեղծել են համակարգ, որը հիմնված է ահաբեկումների, գաղտնալսումների և ճնշումների վրա: Առաջ նրանք այդ ամենն օգտագործում էին` որպես իշխանություն, հիմա` պաշտպանվելու համար: Բայց ես չէի պատկերացնում, որ այդ աստիճանի: Ինչպե ՞ս կարող էր իրականացվել գաղտնալսումը: Վանեցյանն ասում է` Ժնևում է եղել: Տարբերակ կա, որ մեկը մտել է այդ հեռախոսային խոսակցության ալիքի մեջ: Հնարավոր է նաև, որ դա եղել է օտար պետության հատուկ ծառայություններից: Կարծում եմ` ՌԴ-ից, քանի որ մարտի 1-ի հետ կապված հարցերում Ռուսաստանը շահագրգիռ կողմ է: Այդ պետության պաշտոնյաների վերջին հայտարարությունները` խոսքերիս ապացույց: Սկսում եմ նաև հասկանալ ՀՀԿ կարկառունների ակտիվացումը: Նրանք լուրջ շահագրգռվածություն ունեն Մարտի 1-ի գործը կոծկելու գործում, որի տարբերակներից մեկը հենց ապատեղեկատվությունն է ու նման հնարքները: Բնականաբար, տարբերակ է նաև իրավական եղանակը, այսինքն` օգտվելը փաստաբանական ծառայությունից: Գործ ունենք հակառակորդի հետ, որը չունի բարոյականության զգացում: Կրկնում եմ` ներկա պաշտոնյաները պետք լինեն զգույշ և բացառեն անփութությունը»։ 

factor.am

views: 1151

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color