Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ողջամիտ հիմնավորում չկա՝ ինչու պետք է ՀՀ նախկին կամ ներկա պաշտոնատար անձինք զենք ունենան, միանշանակ, պետք է հետ վերցնել. Ա. Սաքունց

October 9, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միանշանակ այն համոզման է, որ ինչպես դիվանագիտական անձնագրերը, այնպես էլ պարգևատրված անվանական զենքերը պետք է հետ վերցվեն:

«Չկա որևիցե ողջամիտ հիմնավորում, թե ինչու պետք է ՀՀ նախկին կամ ներկա պաշտոնատար անձինք ունենան անվանական զենք, առնվազն 2985 անձ պարգևատրվել է 1992թ.-ից մինչև 2016 թ-ի դրությամբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Սաքունցը՝  նշելով, որ այդ զենքերի 99 տոկոսը մարտական է:

«Ի՞նչ է նշանակում որպես նվեր զենք տալ, սրանք հարցեր են, որոնք ժամանակին բարձրացվել են, բայց ուշադրություն չեն դարձվել, և հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որ կարող է օգտագործվել  արդեն կնքահոր բացակայության պարագայում միջանձնային  կամ միջխմբային հարաբերությունների պարզման պարագայում՝  բնականաբար, պետք է այդ զենքերը հավաքվեն՝ այսինքն՝ վերցվեն հետ»,-ասաց նա:   

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ այլևս պաշտպանությունը չպետք է իրականացնեն զենքով, թեկուզ օրինական, այլ միմիայն արդարադատության միջոցներով: «Իհարկե, հիմա էլ կարող են ասել, որ քարով ու դանակով էլ կարող են իրար սպանել, բայց, կներեք, քարի ու դանակի համար պետությունը պատասխանատու չէ, բայց զենքի տրամադրման համար պատասխանատվություն կրում է, թող իր պատասխանատվության հարցը լուծի, և դա  վերաբերմունքի փոփոխության հարց կլուծի»,-ասաց նա:   

Նշենք, որ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի (Յուվենցի Կարո) և Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) սպանության և ինքնասպանության դեպքի առիթով քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն արդեն նշել է, որ եթե մի անձ ունի մտադրություն մյուսին սպանելու, կարող է քարով էլ սպանել, կենցաղային դանակով էլ:

Արթուր Սաքունցը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունը տվյալ խնդրով՝ դեռևս 2015թ-ին արված, ըստ որի՝ 23 տարիների ընթացքում ընդհանուր թվով 2986 անձի պարգևատրել են զենքով: Ըստ նրա՝ առավել շատ զենք պարգևատրել է Պաշտպանության նախարարությունը՝ 873 անձի, այնուհետև վարչապետը՝  417: «Ի դեպ, շատ հետաքրքիր էր նախագահի կողմից նվիրաբերած անձանց թիվը, որ նվիրել են իրենք իրենց գրությամբ 39 անձի, բայց կից գրությամբ, երբ որ նայում ենք, զենքերի թիվը կազմում է 787: Մենք չկարողացանք պարզել, թե 787 զենքը նվեր է տվել 39 անձ, թե ինչ, բայց ենթադրվում է, որ ամեն անձի մեկ զենք է տրվել: Պետք է ենթադրել՝ ՊՆ-ից հետո շատը ՀՀ նախագահն է նվիրել, 704-ը ոստիկանապետն է նվիրել, 174 անձի՝ Ազգային անվտանգության ծառայության պետը»,-ասաց նա:

Ըստ Սաքունցի՝ ավելի շատ զենքի պարգևատրումները կատարվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:  

Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք հրաժարվել են տրամադրել անվանական զենք ստացած անձանց ցանկը՝ պատճառաբանելով, որ զենքով պարգևատրելու վերաբերյալ  որոշումներն անհատական իրավական ակտեր են, ունեն «Ծառայողական օգտագործման համար» դրոշմագիր և պարունակում են անձնական տվյալներ:

«Մինչդեռ մենք գտնում ենք, որ զենքը, որ տրվել է, խաղալիք չէ, դա անձնական օգտագործման իր լինելով հանդերձ՝ հանրային անվտանգության հարց է պարունակում, և ես պետք է իմանամ՝ ում մոտ կարող է զենք լինել վերջին հաշվով: Մենք բոլոր դատական ատյաններն անցանք, այդպես էլ չտրամադրվեցին տվյալները, և այդ հայցադիմումով համապատասխան դիմումը ուղարկվել է ՄԻԵԴ, որի ընթացքի մասին, ցավոք, դեռևս տեղեկատվություն չի տրամադրվել»,-ասաց նա:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ պատահական մարդիկ չէին կարող ստանալ զենք: «Այսինքն՝ դրանք մարդիկ են, որոնք հանդիսանում են այդ իշխանության սյուները, բայց նաև մարդիկ, որոնք բավական լուրջ  խնդիրներ ունեին քրեական արդարադատության հետ, կոռուպցիոն հանցագործությունների և բազմաթիվ այլ զենքերի ու հանցանքների հետ, նրանք, ովքեր այդ ժամանակահատվածում որևէ պատասխանատվություն չէին կրելու: Հիշենք՝ Սուրիկ Խաչատրյանի տանը ինչքան զինանոց հայտնաբերվեց, որն ամբողջությամբ գնահատվեց օրինական: Այդ զենքերի հետ կապված՝ այլ հանցագործություններ ևս եղել են նախկին դատախազի սպանության գործում, Արծրուն Մարգարյանի սպանության գործում, դրանք հանցագործություններ են, որում այդ զենքերը եղել են օրինական, բայց նվիրատվությունը եղել է էլիտար խավի կարգավիճակին համապատասխան»,-ասաց նա:

Ի դեպ, նշենք, որ «Կարամելի Հարութ» մականվամբ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպանության համար հանդիսացած զենքը, որպես պարգևատրում՝ հանձնվել է ՀՀ ոստիկանապետի կողմից։ 

tert.am

views: 927

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color