HCAV Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի                    Վանաձորի գրասենյակ

0 8000 12 11

մարդու իրավունքների անվճար թեժ գիծ
  • Լեզուներ

    • hy  Armenian
  • Որոնել

Print Friendly
Skip to content
  • Գլխավոր
  • Գործունեություն
    • Մարդու իրավունքներ
      • Օրենսդրական վերլուծություն
      • Ռազմավարական դատավարություն
      • Իրավախորհրդատվություն
    • Խաղաղասիրություն
      • Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում
      • Փոխադարձ վստահության ձևավորում
      • Հանդուրժողություն
    • Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
      • Հակակոռուպցիոն միջոցառումներ
      • Արշավներ
      • Իրավական ակտերի նախագծեր
      • Մասնակցություն որոշումների կայացմանը
    • Մոնիթորինգ
      • Փակ և կիսափակ հաստատություններ
      • Ընտրական գործընթաց
      • Արդար դատաքնննություն
      • Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեություն
  • Ծրագրեր
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ավարտված ծրագրեր
  • Միջոցառումներ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Մամլո հաղորդագրություններ
    • Քննարկումներ
  • Հրապարակումներ
    • Զեկույց
    • Տեղեկատվական թերթիկ
    • Գրքույկ
    • Տեսադարան
  • Մեր մասին
    • Ստեղծման նախապատմություն
    • Ռազմավարություն
    • Կանոնադրություն
    • Գործընկերներ
    • Դոնոր կազմակերպություններ
    • Կոնտակտներ
    • Սպիտակի Հելսինկյան խումբ

19-ամյա զինծառայողի գործով վերաքննիչ ներկայացված երկու բողոքներն էլ դատարանը մերժեց

Մարտ 30, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր

2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի «Արայի լեռ» զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահվան գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ Կոծինյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքներն այսօր մերժվել են: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Չորս ծառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած զինծառայող Գևորգ Կոծինյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբան Էդմոն Մարուքյանը և փաստաբան Կարեն Թումանյանը վերաքննիչ բողոքով պահանջել են դատարանից ճանաչել Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը, քանի որ գտնում են, որ կատարված սպանության համար պատասխանատու է նաև պետությունը: «Մենք կարծում ենք, որ եթե պետության ներքո գործող կազմակերպության` ի դեմս պաշտպանության նախարարության, ենթակայության տակ գտնվող մարդ է մահացել, անկախ նրանից, թե հանցագործներն ովքեր են, պետությունն ինքը պատասխանատու է: Հետևապես դատարանում մենք բարձրացրել ենք հետևյալ երկու հարցերը. եթե վերաքննիչը գտնի, որ կոնկրետ հանցավոր ճանաչված անձինք են հանցագործություն կատարել` իրենցից պահանջելու ենք նյութական փոխհատուցում` 2 մլն դրամի չափով, իսկ պետությունից բարոյական վնասի փոխատուցում` 5 միլիոն դրամի չափով: Մենք գիտենք, որ մեր օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չի սահմանում, բայց այս հարցը մեզ համար ստրատեգիական է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գևորգ Կոծինյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը:

Իսկ Էդմոն Մարուքյանի խոսքով` իրենք սպասում էին դատարանի այս որոշմանը, քանի որ Հայաստանում նման ինստիտուտ չի գործում, իսկ իրենք պատրաստվում են այս գործը հասցնել մինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է, սակայն քննությունը պարզել է, որ Կոծինյանին ծեծի են ենթարկել 4 ծառայակիցները, ովքեր եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Այս գործով կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը՝ 11 տարի ազատազրկման, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարվա ազատազրկման: Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է պատժի կիրառումից:

Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_70462.html

46 դիտում

Թողնել մեկնաբանություն Cancel comment

Ձեր Էլ.Փոստը չի հրապարակվի: * - դաշտերի լրացումը պարտադիր է

Connect with Facebook

*

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • Միջոցառումների արխիվ

  • Հրապարակումների արխիվ

    Մայիս 2012
    Ե Ե Չ Հ Ու Շ Կ
    « Ապր    
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  

Պիտակներ

  • Զինված ուժեր

Հարակից գործունեություն

  • Մարդու իրավունքների պաշտպանություն
  • Ռազմավարական դատավարություն

Հարակից իրավունքներ

  • Արդար դատաքննության իրավունք
  • Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ
  • Կյանքի իրավունք

Հարակից միջոցառումներ

  • Նորություններ
    • Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք
    • Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
    • Աշխատանքային իրավունքներ
    • Արդար դատաքննության իրավունք
    • Երեխաների իրավունքներ
    • Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ
    • Ընտրական իրավունք
    • Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
    • Իրավունքների չարաշահման արգելում
    • Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք
    • Խտրականության արգելում
    • Կյանքի իրավունք
    • Կրթության իրավունք
    • Հավաքների և միավորումների ազատություն
    • Հակամարտություններից տուժածների իրավունքներ
    • Մտքի, խղճի և կրոնի ազատություն
    • Պացիենտների իրավունքներ
    • Սեփականության իրավունք
    • Սոցիալական իրավունքներ
    • Տարեցների իրավունքներ
    • Տեղաշարժի ազատություն
    • Տեղեկատվության եւ խոսքի ազատություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


ՀՀ, Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 59,
Հեռ.` (+374) - 322 - 42268, Ֆաքս` (+374) - 322 - 41236

0 8000 12 11

մարդու իրավունքների անվճար թեժ գիծ