Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին

October 22, 2018

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Մամուլի հաղորդագրություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Ժամ 13:00-ի դրությամբ

 

Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․

  • որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ
  • տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն


Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներն են.

  • որոշ տեղամասերում արձանագրվել է ընտրողների տեղափոխության դեպքեր
  • որոշ տեղամասերում փորձել են խոչընդոտել դիտորդների ազատ տեղաշարժը
  • մեկ տեղամասում արդեն նախապես ստորագրել են ամփոփիչ արձանագրությունները
  • տեղամասերի մոտակայքում նկատվել են քարոզչական պաստառներ՝ փակցված չսահմանված վայրերում և մեքենաների վրա

 

 

Եւ Հրազդան, և Վաղարշապատ քաղաքներում արձանագրվել է մի քանի դեպք, երբ որպես օգնող գրանցված անձը առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն և առանց նրա հետ խորհրդակցելու։ 


ՀՀ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է»:

ժամը 17:00-ի դրությամբ 

Անկախ դիտորդ դաշինքը Հրազդան և Վաղարշապատ քաղաքներում դիտարկվող 38 տեղամասային կենտրոններում արձանագրել է հետևյալ իրավիճակը.

 

  • Դիտարկվող տեղամասային կենտրոններից 6-ում եղել են միևնույն թեկնածուի 2 վստահված անձինք
  • 1-ում արձանագրվել են քարոզչական նյութեր
  • 24-ում արձանագրվել են դեպքերը, երբ ընտրողը տվյալ տեղամասում գրանցված չի եղել, ինչը վկայում է այն մասին, որ ընտրողները տեղեկացված չեն եղել իրենց քվեարկության վայրի մասին։ 
  • Ընտրողների ցուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը այլ անձանց փոխանցելու դեպքեր գրանցվել են 4 տեղամասում և կատարվել են՝ Հրազդան քաղաքում Սևակ Միքայելյանի վստահված անձի կողմից, Վաղարշապատ քաղաքում Դիանա Գասպարյանի, Վահե Մովսիսյանի, Սուրեն Մուրադյանի վստահված անձանց կողմից։
  • Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում եղել են քվեախցիկից դուրս քվեարկության դեպքեր, որոնք պատճառաբանվել են քվեախցիկի ետևում լուսավորության պակասով։
  • 7-ում եղել են դեպքեր, երբ քվեախցիկում միասին եղել են մեկից ավելի անձինք՝ գերազանցապես տարեցներ
  • 4-ում նկատվել են ընտրողի կողմից քվեաթերթիկի լուսանկարման դեպքեր։
  • 18-ում նկատվել են վկայականը տեսանելի չկրող մարդիկ

 

Ինչպես նաև՝

  • ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող թիվ 14/11 տեղամասում արձանագրվել է քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու մի քանի դեպք, դիտորդի պահանջով նկարները ջնջվել են։
  • Նույն տեղամասում արձանագրվել է որ ՀՀ չգտնվող մեկ անձի տվյալների դիմաց ստորագրված է եղել, որը հայտնաբերել է վերջինիս եղբայրը, ով եկել էր նույն տեղամաս քվեարկության։
  • 14/12 տեղամասում Դ․ Գասպարյանի վստահված անձը խոչընդոտում է Անկախ դիտորդ դաշինքի դիտորդի՝ քվեարկության ընթացքը տեսանկարահանելու իրավունքի իրացման գործընթացը՝ հրելով դիտորդին հորդորել է չնկարել։ Հատկանշական է հատկապես այն փաստը, որ տվյալ վստահված անձը իր վկայականը չի կրել սահմանված կարգով, այն տեսանելի չի եղել։

 

Հրազդան քաղաքի թիվ 26/17 տեղամասում դիտորդները ցանկացել են լուսանկարել գրանցամատյանը։

 

Սևակ Միքայելյանի վստահված անձը խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքը, ինչպես նաև դիտորդին չի թույլատրել լուսանկարել և ծանոթանալ գրանցամատյանին։ Դիտորդը հղում է կատարել ՀՀ Ընտրանական Օրենսգրքի համապատասխան հոդվածին, սակայն նրա պահանջը կրկին մերժվել է։ ԿԸՀ նախագահը տեղեկացել է այս իրավիճակին, զանգել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և հորդորել թույլ տալ դիտորդին լուսանկարել գրանցամատյանը։ Սակայն քվեարկության սենյակում գտնվող Սևակ Միքայելյանի վստահված անձը և հանձնաժողովի անդամները չեն հավատացել, որ իրենց զանգել է ԿԸՀ նախագահը և սկսել են սպառնալ դիտորդներին, ասելով, որ քվեարկությամբ կհանեն նրանց սենյակից, քանի որ, ըստ հանձնաժողովների անդամների՝ նրանք սկսել են իրենց վատ պահել։

 

Էջմիածնի թիվ 14/07 տեղամասում ընտախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ին ասել է շրջիկ դիտորդ Արթուր Սաքունցը։

 

Երբ փորձել են ճշտել ընտրողից, թե որտեղից երկու քվեարթեթիկ, նա ասել է, թե հանձնաժողովի անդամն է տվել, վերջինս էլ հերքել է, ասել, թե մեկ քվեաթերթիկ է տվել։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայքի Սոլակ գյուղում ժամը 12։20-ի դրությամբ ընտրողների 9 տոկոսը օգնողով է քվեարկել, 9 տոկոսը»:

 

Դիտումներ՝ 2622

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????