0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

Նման՝ քրեական ոճի «պարզաբանումները» վկայում են, թե, իրականում, ինչ ռեժիմի ներքո են ապրել Հայաստանի քաղաքացիները. Ա. Սաքունց

October 8, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության պատճառը, ըստ նախնական վարկածի, գույքային հարցերի շուրջ վիճաբանությունն է եղել, այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Նախնական վարկածը քննության, դա գույքային հարցերի հետ կապված վիճաբանությունն է։ Կրակելու շարժառիթը մեզ պետք է հայտներ մեղադրյալը՝ կրակողը, բայց հայտնի է, որ մենք չենք հասցրել նրան հարցաքննել։ Ականատես եղել է, հարցաքննվել է», - ասաց Գրիգորյանը։

Ըստ Քննչական կոմիտեի, հոկտեմբերի 6-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցներից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, ով հանրությանը հայտնի էր «Յուվեցի Կարո» մականվամբ:

Նույն ռեստորանային համալիրից հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխել Սարգիս Ավագյանին, ում վիրահատել են:

Հաջորդ օրը Քննչական կոմիտեի ու Ոստիկանության հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ Զովունիում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի («Կարամելի Հարութ») դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ, նախնական տվյալներով, Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։

ԱԺ նախկին պատգամավորը, փաստորեն, կասկածվում էր «Յուվեցի Կարո»-ի սպանության մեջ, որովհետև սպանության դեպքի վայրում հայտնաբերվել էր Հարություն Ղարագյոզյանին պատկանող «Պիետրո-Բերետտա» ատրճանակ, որը նրան 2001-ի մարտին պարգևատրել էր այն ժամանակվա վարչապետ, Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

«Այս փուլում հանրությանը հայտնի տեղեկություններից բացի չեմ կարծում, որ առայժմ որևէ լրացուցիչ բաներ ունենք հաղորդելու։ Ունենք այն, ինչ ունենք, հանրությանն էլ հայտնի են հանգամանքները՝ բավականին մեծածավալ ձևով լուսաբանվել է։ Յուրաքանչյուր մահվան ելքով գործով միշտ առաջ է քաշվում և միաժամանակ ստուգվում վեց վարկած, ինքնասպանությունն էլ այդ վարկածներից մեկն է», - ասաց Գրիգորյանը։

​Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը հանդիսացող մարդկանց միջև նման՝ քրեական ոճի «պարզաբանումները» վկայում են, թե, իրականում, ինչ ռեժիմի ներքո են ապրել Հայաստանի քաղաքացիները:

«Նախորդ իշխանության իրապես քաղաքական հենարանը հանդիսացել են քրեական մտածելակերպով և արժեքներով մարդիկ, երկրորդը, որ նախորդ իշխանությունն իր բովանդակությամբ անվանել քաղաքական չի կարելի, նա իր բովանդակությամբ եղել է մաֆիոզ», - ասաց Սաքունցը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ տեղի ունեցածն ու հաշվի առնելով, թե ովքեր են ներգրավված այս արյունալի պատմության մեջ, պարզորոշ կերպով ցույց են տալիս Հայաստանում իշխող նախկին համակարգի հանցավոր բնույթը:

«Սրանով հերթական անգամ մենք տեսնում ենք, թե ինչ չափազանց վտանգավոր իրավիճակում է եղել Հայաստանը որպես պետություն, և թե ինչ կարևորագույն ձեռքբերում է այդ տեսանկյունից թավշյա հեղափոխության միջոցով այդ համակարգից ազատվելու գործընթացը», - ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Տարիներ շարունակ մեզ մոտ տպավորություն է եղել, որ էդ համակարգը միակուռ, միատարր, մեջք-մեջքի, ուս-ուսի տված մարդկանց մի համակարգ է։ Իրականում դա այդպես չի եղել, նրանց ընդամենը միավորել է տնտեսական՝ փողային շահը»։

azatutyun.am

դիտումներ: 55

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վենետիկի հանձնաժողովն ավելի համարժեք մոտեցավ խնդրին, քան քաղաքական ուժերը
Ժամանակի սղության պատճառով ԸՕ մի շարք խնդիրների անդրադարձ չի կատարվել, բայց ավելի լավ ընտրություն է լինելու․ կարծիքներ
Չի կարելի աչքաթող անել հանցագործությունները. Սաքունցը՝ կադրային նշանակումների մասին
«Մարդու իրավունքների խախտումների առումով նոր իշխանությունները ակտիվ չեն, որ մենք էլ ակտիվ ուշադրություն դարձնենք». Սաքունց
«Նույն ձևով կարելի էր Վլադիմիր Գասպարյանին և Սերժ Սարգսյանին նշանակել»․ իրավապաշտպանները՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը