|
 «Լոռի TV» հեռուստաեթերում 2008թ-ի հունվարի 19-ին քննարկվեցին թմրանյութ օգտագործող քաղաքացիների իրավական խնդիրները: Հաղորդման կազմակերպիչը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն էր, որն իրականցնում է «Իրավական աջակցություն Վանաձորի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագիրը:
 Դեկտեմբերի 24-ին Լոռի հեռուստաընկերության ուղիղ եթերով տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Իրավական աջակցություն Վանաձորի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական հեռուստահաղորդումը:
 Միջազգային կառույցները թմրանյութից կախվածությունը դիտում են որպես հիվանդություն, ոչ թե՝ հանցագործություն: Սակայն մինչ օրս Հայաստանում այս երևույթը միանշանակ դիտվում է որպես հանցագործություն: Սա են վկայում թե° ներպետական օրենսդրական դաշտը և թե° հասարակական կարծիքը:
 2007թ նոյեմբերի 2-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց վանաձորցի Ռոբերտ Անտոնյանին՝ 14.5 գրամ չչորացված քաշով վայրի աճած կանեփի թփի գլխիկները ապօրինի կերպով ձեռք բերելու և իր մոտ պահելու համար:
 2007թ-ի հոկտեմբերի 31-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Իրավական աջակցություն թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի ներկայացումը, որին ներկա էին տեղական լրատվական միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 2007թ-ի օգոստոսի 16-ին «Վանաձորի մամուլի ակումբում» տեղի ունեցավ սեմինար-ուսուցում: Սեմինարի նպատակն էր՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատվական բաժնի աշխատակիցներին ուկրաինական փորձին ծանոթացումը՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներին մատուցվող իրավական աջակցության բնագավառում:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը
|