2011 թ. հունիսի 16-ին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում տեղի ունեցան առաջին դատական նիստերը՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքնենաների վարորդների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ քրեական գործերի մերժման մասին որոշումները դատական կարգով բողոքարկելու վերաբերյալ:Նյութերն ըստ թեմաների


2011 թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:
Վերաքննիչ քրեական դատարանը չորեքշաբթի օրը որոշեց մերժել 2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով վերաքննիչ բողոքները:
2011 թ. հունիսի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Լեռնապատ գյուղի բնակիչ Կամսար Թամարյանի՝ իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործը:
2011 թ. հունիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Կոտայքի մարզի դատախազության վերաքննիչ բողոքն ընդդեմ Դերենիկ Գասպարյանի գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման:
Հունիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր' Ազարյան) մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Մելքոնյանի:
Մայիսի 30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց երեք հասարակական կազմակերպությունների վերաքննիչ բողոքի քննությունը։