Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
Աշխատանքային հանդիպում շահերի պաշտպանության ռազմավարության մշակման նպատակով
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպանը՝ չկողմնորոշվա՞ծ անձնավորություն է
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
Հայաստանում ԱՄՆ դեսպանի այցը Վանաձոր
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Մարդու իրավունքների այգու տարբերանշանի մրցույթ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
Հայտարարություն
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված գործի քննության ընդունումը


2012 թ. հունվարի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը՝ նախագահությամբ Ա. Թոփուզյանի, որոշում է կայացրել Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված դիմումի ընդունելության հարցի վերաբերյալ և մերժել այն:

Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել


2011 թ. դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Վլադիրմիր Գասպարյանի ներկայացուցիչ Ա. Զոհրաբյանի միջնորդությունը, երկարացրել է հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը մինչև 2012 թ. հունվարի 15-ը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան


2011 թ. դեկտեմբերի 29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 27-րդ հոդվածներին կամ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ, 185-րդ, 262-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 1-ին, 14.1-րդ, 27-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Արման Ենգիբարյանի հոր` Ս.Ենգիբարյանի և կնոջ՝ Ա.Սիմոնյանի ներկայացուցիչ փաստաբան Է. Մարուքյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց


2011 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Երևանի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի կողմից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացված որոշման դեմ ներկայացված բողոքը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործն ընդունվել է վարույթ


Վ.ԳասպարյանԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011 թ. դեկտեմբերի 13-ին որոշում է կայացրել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնած դատական գործերի վերլուծություն


Շնորհանդես-2612011 թվականի դեկտեմբերի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվեց 2001–2011 թվականների ընթացքում նախաձեռնված և իրականացված դատական գործերի ձեռնարկը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շրջանառության մեջ է դնում նախադեպային իրավունքը


«Մենք չենք հավակնում փոխարինել փաստաբանական ինստիտուտներին, պարզապես նախադեպային իրավունքը կարող է խթան հանադիսանալ արդարադատություն իրականացնելիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Ինչո՞ւ է մահվան դեպքերի քննությունն անհրաժեշտ միայն կալանքի վայրերում, բա՞ զինված ուժերում, ծերանոցներում…»


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կասկածում է, որ Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը, որն այսօր քննարկման դրվեց, լուրջ առաջընթաց կապահովի ոլորտում:

Ոստիկանապետի հասցեն անձնական գաղտնիք է. Սաքունցը նորից է դիմել դատարան


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի ՀՔԱ/Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայցադիմումը ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` դատարանը վարույթ չի ընդունել:

ՀՀ սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը


2012 թ. մարտի 6-ին` ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առնելու «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի դիմումը՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Վանո Եղիազարյանն ընդդեմ Արթուր Սաքունցի


Դատաքննությունը շարունակվում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Բորիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ընթանում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի:

Վանո Եղիազարյանի հայցը մերժվեց


2011 թ. դեկտեմբերի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ  Ն.Ավետիսյանի, մերժել է Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Կամսար Թամարյանի՝ իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Վանո Եղիազարյանն ընդդեմ Արթուր Սաքունցի գործով դատաքննությունը շարունակվում է


2011 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Բ.Գրիգորյան, նիստերի դահլիճ 2) նշանակված է Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գործով դատաքննությունը:

Արման Ենգիբարյանի գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում


7.7
2011 թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (հասցեն` Գարեգին Նժդեհի 23, դատավոր Հ. Տեր-Ադամյան), նշանակված է դատական նիստ, որի ընթացքում կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ ուղղված բողոքը:

Կայացվել է համածառայողների ծեծի հետեւանքով մահացած Գեւորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվողների դատավճիռը


G.KotsinyanՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ստեփանակերտի նստավայրում, նախագահող դատավոր Լեռնիկ Աթանյանի գլխավորությամբ, կայացրել է ժամկետային զինծառայող Գեւորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվող զինծառայողների դատավճիռը:

Ավելի հաճախ կարդացվող նյութերը