Աշխատանքային հանդիպում շահերի պաշտպանության ռազմավարության մշակման նպատակով
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Մաթեմատիկական հավասարման աջ կողմը զրո է: Ինչ գործողություն էլ կատարես հավասարման ձախ մասում, միևնույն է, արդյունքը հավասար է զրոյի: Ռաֆայել Գրիգորյանը մարդկային կյանքը համեմատում է հավասարման հետ ու մտորում՝ «եթե պիտի մեռնեմ ու զրո դառնամ, ինչ նշանակություն ունի, թե այստեղ ոնց եմ ապրել»:
35-ամյա Արմեն Մարգարյանը Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ է: Աստծո նկատմամբ նրա հավատը 12 տարվա պատմություն ունի: Մինչ այդ նա և նրա ընտանիքը չէին հավատում Աստծուն ու բավականին հեռու էին Հայ Առաքելական եկեղեցուց: Նրանց ընտանիքում տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքից հետո սկսեցին մտորել Աստծո ու նրա հրաշագործությունների մասին:
Ներկան Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը համարում է փորձության շրջան: Շուրջ 2000-ամյա հայկական ավանդական կրոնը վտանգված է կրոնական տարբեր շարժումների «հարձակումից» ու եթե այսպես շարունակվի, ապա կսասանվի հայոց պետականությունը:
Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին անցյալ տարի տոնեց իր հարյուրամյակը: Հայաստանյան կրոնական կազմակերպությունների շարքում թերևս սա այն եկեղեցիներից մեկն է, որն ունի փոքրաքանակ համայնք ու հասարակությունում ինտեգրվելու խնդիրներ:
Ռաֆայել Մովսիսյանը, ով ներկայացնում է Նոր առաքելոց եկեղեցու Հայաստանի համայնքը, ժամանակին Աստծուն հավատացել է այլ կերպ ու այլ պատկերացումներով: Պարբերաբար Հայ առաքելական եկեղեցի է գնացել, մոմ վառել, մկրտվել այնպես, ինչպես առաքելական եկեղեցու հավատացյալները: Եվ միայն 90-ականներին ընդգրկվել է կրոնական այլ կազմակերպության շարքերն ու արդեն ստացել է եպիսկոպոսի կոչում:
«Հայաստանում միջեկեղեցական կյանք գոյություն չունի, որովհետև Հայաստանում կրոնական փոքրամասնություններ չկան»: Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր այս տեսակետը բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանում չկա, օրինակ, վրաց եկեղեցի, լյութերական կամ էլ կաթոլիկ եկեղեցի:
Աշխարհիկ այս համակարգի փլուզումից հետո կփրկվեն նրանք, ովքեր հավատարմությամբ Եհովայի վկաներ կլինեն մինչև իրենց կյանքի ավարտը: «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը հավատում է, որ գործող համակարգը շուտով փլուզվելու է:
Գյումրի քաղաքում գործող Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրում քրիստոնեական դաստիարակություն են ստանում 50 երեխաներ: Կրթահամալիրը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն, որը քիչ է տարբերվում բողոքական դավանաբանությունից և ավելի մոտ է անգլիկան եկեղեցուն:
Շիրակի մարզում 632 մարդ անդամակցում է ավետարանական մկրտական եկեղեցուն: Կրոնական այս կազմակերպություն կարող են մուտք գործել միայն չափահաս մարդիկ, որոնք ցուցաբերում են «գիտակցված որոշում»՝ այսինքն՝ արդեն ընտրել են իրենց դավանանքն ու մկրտվել ջրով:
Ժողովրդավարության հիմնական հատկություններից մեկը՝ բազմակարծությունը, ձևավորվում է մենիշխանությունից դեպի ընտրություններով ձևավորվող իշխանությունների անցմանը զուգընթաց: Եվ, զարմանալիորեն, դա ուղեկցվել է նաև մեկ եկեղեցու հոգևոր առաջնորդությունից բազմաթիվ եկեղեցիների առաջացման և ձևավորման գործընթացով: /Հայ./