Օրերս մենք անդրադարձել էինք պաշտպանության նախարարությունում սկիզբ առած խարդավանքներին, որը հասունացել էր այն բանից հետո, երբ փոխնախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր «Բանակն իրականում» նախաձեռնության հետ, որը ղեկավարում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նյութերն ըստ թեմաների


Վերջին շրջանում բանակում միմյանց հաջորդած ինքնասպանություններից հետո հասարակական կազմակերպությունների բարձրացրած բողոքը պատճառ է դարձել նաեւ պաշտպանության նախարարության երկփեղկմանը:
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամները երեկ հանդիպել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես Henaran.am –ի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում:





Այս տարի 30 մահվան դեպք է գրանցվել հայկական բանակում, որից միայն 9-ն է տեղի ունեցել հրադադարի խախտման հետեւանքով:
Պաշտպանության նախարարությունը ստիպված է գնալ ավելի թափանցիկ եւ հրապարակային քայլերի: