2011 թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ գործի քննությունը:
Նյութերն ըստ թեմաների


Մեր տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո, մի քանի օր առաջ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ոստիկանությանը տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը:
«Բարեփոխումերի զարկը մարեց և դարձավ ի շրջանս յուր։ Տարիներ առաջ բարեփոխումներ սկսվեցին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, բայց հետո հետընթաց եղավ։ Կենտրոնացված իշխանության փիլիսոփայության դեպքում բարեփոխում չի կարող լինել. քրեակատարողական հիմնարկի պետը Արդարադատության նախարարին չի ենթարկվում: ՔԿՀ պետ նշանակում է նախագահը, և նա երթարկվում է նախագահին»,- ասում է Արթուր Սաքունցը՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավարը:
2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով՝ «Վանաձոր» ՔԿՀ բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանի մահվան դեպքի առթիվ: 