|
Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր ս/թ հունիսի 14-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի ներկայացուցիչ փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքը` ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության:
 Այս տարի ամռանը հետապնդման ժամանակ ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Արման Ենգիբարյանի հայրը դիմել է դատարան` պահանջելով, որ վերսկսվի ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության քննությունը:
 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը միտում է տեսնում ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու մեջ։ Այդ մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Ներկայացվում է հաղորդում հանցագործության մասին ոստիկանության անօրինական գործողությունների արդյունքում Վարդգես Գասպարիին բռնի ուժով ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու վերաբերյալ
2011թ. հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ համատեղ կազմակերպել են բողոքի ցույց, որն ընթացել է խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ կառավարության շենքից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և փորձել խոչընդոտել միջոցառումը` հրելով ցուցարարներին և վնասելով ցուցապաստառը:
 Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշտպանությանը, ինչպես նաև երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Վկաների պաշտպանության ուսումնասիրության արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակել է «Վկաների պաշտպանությունը. ուսումնասիրություն» զեկույցը:
 ԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քաղաքացի Մանվել Հազրոյանի դեմ և նրա պաշտպան Էդմոն Մարուքյանին հրավիրել Ստեփանակերտ` ցուցմունք տալու, այլապես սպառնացել էր «բերման ենթարկել»:
 Որոշ առումով գրեթե նույն վիճակն է ս.թ.-ի հունիսի 14-ին մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի արձակած կրակոցից մահացած Արման Ենգիբարյանի գործով:
 Ալավերդիում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած բռնաբարության դեպքը ցնցել էր բոլորին: Հիշեցնենք, որ 82-ամյա Ռոզա Մոսինյանն ոստիկանությանը հայտնել էր, որ իր տուն է ներխուժել անծանոթ մի երիտասարդ՝ ծեծել, կողոպտել, ապա բռնաբարել:
 «Հետքի» հոդվածին պատասխան Վիկտոր Դարբինյանի հրապարակային հերքումը իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է նրա նկատմամբ ճնշման հետևանք:
 «Մանրամասներ Կապոյի գործից» հոդվածին հաջորդեց երկու արձագանք` հերքման ձևով: «Հետքի» հրապարակումը զրպարտություն համարեց ոչ միայն բժիշկը, որին անվանակոչել է գործարար և պաշտոնյա Վիկտոր Դարբինյանը, այլև վերջինս էլ, ով, փաստորեն, հրաժարվեց «Հետքի» մի քանի հոդվածներում հրապարակված իր խոսքերից:
www.1in.am «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: - Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ հասարակությունը չի վստահում ոստիկանությանը: Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների մի մասը վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված բռնություններին: Նման բնութագրիչ օրինակ է հանդիսանում Պաշտպանին ուղղված հետևյալ դիմումը. անձը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), սակայն հետագայում ոստիկանությունից հայտնել են, որ վնասվածքն առաջացել է ձեռնաշղթաների միջոցով իրեն քորելու հետևանքով:
Ս/թ հունիսի 15-ին Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանվել էր Արման Ենգիբարյանը: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՔԾ-ում քննություն էր իրականացվում:
Փաստաբանների պալատը խորհրդի նիստում քննարկել է և փաստաբան Էդմոն Մարուքյանի նկատմամբ Շուշիի քննչական մեկուսարանի ոստիկանի կողմից կիրառված բռնության փաստի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է ուղարկել ՀՀ և ԼՂՀ Գլխավոր դատախազություններին։
Ավելի հաճախ կարդացվող նյութերը
|