Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
Աշխատանքային հանդիպում շահերի պաշտպանության ռազմավարության մշակման նպատակով
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպանը՝ չկողմնորոշվա՞ծ անձնավորություն է
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
Հայաստանում ԱՄՆ դեսպանի այցը Վանաձոր
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Մարդու իրավունքների այգու տարբերանշանի մրցույթ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
Հայտարարություն
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Ներկայացվեց ընտանեկան օրենսդրությունը Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում


2009թ. մայիսի 24-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացավ ուղիղ ռադիոեթեր և հասարակական քննարկում, իսկ մայիսի 27-ին` Ստեփանավան քաղաքում հասարակական քննարկում «Ընտանեկան հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» թեմայով:

Լուսաբանվեց ընտանեկան օրենսդրությունը Տաշիրում և Ալավերդիում


2009թ. մայիսի 19-ին և 20-ին Լոռու մարզի Տաշիր և Ալավերդի քաղաքում կայացան ուղիղ հեռուստաեթերներ և հանրային քննարկումներ «Ընտանեկան հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» թեմայով, որը կազմակերպել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

«Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները»


2009թ. ապրիլի18-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կայացավ ուղիղ հեռուստաեթեր և քննարկում «Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները» թեմայով:

«Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները»


2009թ. մարտի 21-ին, 22-ին և 28-ին Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կայացան ուղիղ եթերներ և քննարկումներ «Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները» թեմայով:

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում


2009թ. փետրվարի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կայացավ քննարկում «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» թեմայով:

Տնտեսական վիճակը Հայաստանում


2008թ. օգոստոսի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Հրանտ Բագրատյանը ներկայացրեց տնտեսական վիճակը Հայաստանում:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը որպես հակակոռուպցիոն միջոց


2008թ. հուլիսի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը որպես հակակոռուպցիոն միջոց» թեմայով:

Առաջիկա նախագահական ընտրությունները և կրթական համակարգը


2008թ. հունվարի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի /ՀՔԱ/ Վանաձորի գրասենյակում կայացավ քննարկում «Առաջիկա նախագահական ընտրությունները և կրթական համակարգը» թեմայով:

Հանդիպում փախստական ընտանիքի երիտասարդների հետ


Դեկտեմբերի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Փախստական ընտանիքների երիտասարդների խնդիրները» թեմայով քննարկում բանակցությունների շաբաթվա շրջանակներում: Քննարկումը կազմակերպել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փախստականների հարցերով զբաղվող Կրինգո ցանցի հետ համատեղ, որի նպատակն էր վեր հանել փախստական ընտանիքների երիտասարդների առկա խնդիրները:

Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետևանքները


Նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքները և մարտահրավերները» քննարկումը: Այն կազմակերպել էր Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը /AIPRG/: Քննարկմանը ներկա էին ԲՈՒՀ-երի ուսանողներ, դասախոսներ, տնտեսագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Մամլո հաղորդագրություն


Օգոստոսի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում՝ «Զարգացման ծրագրերի ազդեցությունը քաղաքացիական ներգրավվածության խթանման և սոցիալական հաշվետվականության մեխանիզմների ամրապնդման վրա» թեմայով:

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ՝ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ


«2002-ից, երբ Հայաստանն անդամագրվեց Եվրոպայի խորհրդին՝ ինչքան ավելանում է Մարդու իրավունքների պաշտպանության կառույցների թիվը, նկատի ունեմ օմբուդսմենի ինստիտուտը, հիմա էլ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, այնքան մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ավելի վատանում է»,- երեկ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով սեմինարի ընթացքում:

Ապագան առանց խտրականության


Մարտի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր «Ապագան առանց խտրականության» խորագրով սեմինար-քննարկում՝ նվիրված Ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան: Սեմինարին մասնակցում էին Վանաձոր քաղաքի հանրակրթական դպրոցների թվով 20 աշակերտներ և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավորներ:


Քաղաքացիական հայցերի թիվն աճում է


Վանաձորի իրավական խճանկարը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպել էր կլոր սեղան, քննարկումներ՝ նվիրված խոսքի ազատության հիմնահարցերին:

«Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչների հետ հանդիպում


Սույն թվականի մարտի 3-ին ՀԿ կենտրոն /Հյուսիս կազմակերպության/ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Միգրացիայի միջազգային կազմկերպության «Միգրացիայի ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչների և Վանաձորի Զբաղվածության տարածքային կենտրոնի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ավելի հաճախ կարդացվող նյութերը