Աշխատանքային հանդիպում շահերի պաշտպանության ռազմավարության մշակման նպատակով
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Զեկույցում ներկայացված է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սպիտակ քաղաքի և հարակից Լեռնանցք, Արևաշող, Ջրաշեն, Սարամեջ գյուղական համայնքների թվով 54 ընտանիքների բանավոր խորհրդատվություն և իրավական աջակցություն տրամադրելու մասին:
Այն անձը, ով առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվությունից:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում իր միջոցներով, ինչպես նաև անվճար ստանալ բժշկական օգնություն և սպասարկում՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից :
Հաշվետվությունը պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից 2009 և 2010 թթ. իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակել է «Վկաների պաշտպանությունը. ուսումնասիրություն» զեկույցը:
Զեկույցը տպագրվել է Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում ICCO և EED կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագրի շրջանակներում տպագրել է «Կոռուպցիան երեխաների աչքերով» գրքույկ: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
"Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում" ծրագիրն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Ադրբեջանի կոմիտեի, Լեռնային Ղարաբաղի "Հելսինկյան նախաձեռնություն-92" ՀԿ հետ համատեղ` Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Ծրագիրն իրագործվել է Հայաստանի «Զինվորի մայր», Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Պրոակտիվ հասարակություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
''Վանաձոր'' քրեակատարողական հիմնարկում, Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունում իրականացված մոնիթորինգի, Լոռու մարզի 5 քաղաքներում տրամադրված իրավախորհրդատվության արդյունքները
Ովքե՞ր են զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության:
Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչեւ 27 տարեկան արական սեռի զորակոչիկներն ու առաջին խմբի պահեuտազորի uպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում: (Հայ)
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի ծերատանը եվ Վանաձորի մանկատանն իրականացված մոնիթորինգի արդյունքները
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի ծերատանը և Վանաձորի մանկատանը մոնիթորինգն իրականացվել է 2007թ. հոկտեմբերի 3-25-ն ընկած ժամանակահատվածում: Մոնիթորինգի իրակա- նացման համար նախապես պաշտոնական գրությամբ մոնիթորինգի նպատակի, ժամկետների մասին դիմումներ ենք ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարությանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ստացել մոնիտորինգի իրականացման թույլտվություն:
2008թ. ԿԸՀ-ի որոշմամբ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը եվ Լեվոն Տեր-Պետրոսյանը դիմեցին ՀՀ Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, սակայն, անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը... (Անգ, Հայ)