Արդեն 3 տարի անազատության մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը վերադառնում են իրենց տները:Դեկտեմբերի 22-ին ՀՀ Քրեական և զինվորական գործերով Վճռաբեկ դատարանը Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ քրեական գործը ավարտել է աննախադեպ դատավճռով:


2006 թ-ի հոկտեմբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Միջեկեղեցական Խաղաղության խորհուրդ /IKV, Նիդերլանդներ/ խաղաղասիրական կազմակերպության աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող Դեղին Կակաչներ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Այլընտրանքային ծառայության վիճակը Լոռու մարզում» թեմայով առաջին կլոր սեղանը:
Այս տարվա գարնանային զորակոչը Գյումրիի զինկոմիսարիատը համարում է գոհացուցիչ: Արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանի տեղեկացմամբ, զինծառայությունից խուսափողների թիվը մեծ չէ:
