
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎԳ) դատարանից պահանջում է` վերացնել պաշտոնատար անձի անգործությունը և պարտավորեցնել դատախազությանը` ապօրինի խուզարկություն կատարած քննիչին քրեական պատասխանատվության ենթարկել, դատախազությունն էլ վերաքննիչ քրեական դատարանին համոզում է, որ նման բան չանի, քանի որ այն, ինչ պահանջում է դիմումատուն` դատախազության լիազորությունների մեջ չի մտնում:






Գլխավոր դատախազը կարծում է, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն բացահայտել բոլոր հանցագործությունները
2009թ. մայիսի 15-ին «Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն» /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ այցելեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես Տրեխոն:
Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի թեժ գծին ահազանգած վանաձորցիները բողոքել են դպրոցների հերթական դրամահավաքից:
2009թ. մարտի 4-ին «Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն» /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ այցելեցին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ղեկավար Ֆրանսուա Վեզինան:
2009թ. փետրվարի 27-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին` անձին ոստիկանության բաժանմունքում առանց իրավական կարգավիճակի պահելու և կաշառք վերցնելու մասին:
ՀՀ կառավարությունը Լոռու մարզպետարանին «հանձնարարել է» զբաղվել Թումանյանի շրջանի Ալավերդի քաղաքի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչների աշխատանքային իրավունքի պաշտպանության հարցով: Մինչդեռ, խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի լիազորությունների և իրավասությունների շրջանակից դուրս է:
Վանաձորում բացվել է Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն, ուր քաղաքացիները թեժ գծի միջոցով կարող են անանուն բողոքներ ներկայացնել իրենց իրավունքները խախտած պաշտոնյաների հասցեին:
Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնը իր դռները բացեց Լոռու մարզի բնակիչների առջև:
Օրերս Լոռու մարզային վարչություն էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներից մեկը, իր դստեր ընդունելության քննությունների միավորները բարձրացնելու նպատակով, իրենից պահանջել է 1000 դոլար կաշառք: 