|
 2007 թվականի հունիսի 16-ին, Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ, Հելսինկայն Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակը և փախստականների հարցերով զբաղվող Gringo ցանցը, որի անդամն է հանդիսանում նաև մեր կազմակերպությունը, Լոռու մարզի նախկին Սարալ, այժմ՝ Նոր Խաչակապ գյուղում կազմակերպեց փախստականների համար նախատեսված հանգստի գոտու ստեղծման աշխատանքները:
 Զեկույց
2007 թ-ի մայիսի 1-ից ''Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ'' հասարակական կազմակերպությունը իրականացնում է ''Նախկին ռազմագերիների և նրանց ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանության և հասարակության մեջ նրանց ինտեգրման նպաստումը'' ծրագիրը՝ ուղղված նախկին ռազմագերիների և նրանց ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանությանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը: (Հայ)
 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մայիսի 1-ից իրականցնում է «Նախկին ռազմագերիների և նրանց ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանության և հասարակության մեջ նրանց ինտեգրման նպաստումը» ծրագիրը:
 «Կպնդեմ, որպեսզի Հարավային Կովկասում անհայտ կորածների եւ գերիների վերաբերյալ իմ զեկույցը ընդգրկվի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է զեկույցի հեղինակ Լեո Պլատվոետը:
 55-ամյա Ռիմա Անթանեսյանը 1994-ից որեւէ տեղեկություն չունի որդու՝ Լեւոն Հովհաննիսյանի մասին: 20-ամյա Լեւոնը զորակոչվել է բանակ, ծառայել Ղափանում (հրամանատար՝ Արամայիս Հարությունյան), ապա Հորադիզում մարտական գործողությունների ժամանակ անհետ կորել է: Որդեկորույս մորը պաշտպանության նախարարությունը տեղեկանք է տվել, որում նշել է, որ նրա գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:
 Ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղադրված ականները հրադադարի ռեժիմի հաստատումից 13 տարի անց էլ շարունակում են մարդկային կյանքեր խլել: Սահմանամերձ գյուղերի բնակիչները համակերպվել են այն մտքի հետ, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ, իրենք իրավունք չունեն օգտագործել իրենց սեփականությունը հանդիսացող, ականպատված վարելահողերն ու արոտավայրերը:
 Փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում Նոյեմբերյանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում վիրավորվել եւ տեղում մահացել է պայմանագրային զինծառայող, մայոր Երվանդ Վանիկի Փաշիկյանը (ծնվ.1958թ., Նոյեմբերյանի ԶԿ), հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
 9 ոչ կառավարական կազմակերպություն եւ 3 փորձագետ «Ադրբեջանի զինված ուժեր. 2006 թվական» թեմայով մոնիտորինգի արդյունքներն են ամփոփել եւ հստակեցրել արցախյան պատերազմին հաջորդած զինադադարի 12 տարիներին զոհվածների թիվը:
 Ադրբեջանի ռազմական դատախազությունը հաստատել է Հայաստանից Ադրբեջան վերադարձված ադրբեջանցի զինվոր Վուսալ Գարաջաեւի ձերբակալության փաստը:
 Ազատամարտիկ, վերադարձած պատանդ, Գորիս քաղաքի բնակիչ Արտյուշա Միրոբյանի առողջական վիճակը օրեցօր ծանրանում է /ախտորոշում՝ անոթների աթերոսկլերոտիկ ախտահանում/: Նա անհապաղ վիրահատության կարիք ունի:
 Այսօր ժամը 10:40-ի սահմաններում Բերդի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ Բերդի բուժջոկատ տեղափոխելու ժամանակ մահացել ժամկետային զինծառայող, 1988.թ ծնված շարքային Արմեն Սուրենի Մալխասյանը, Կոտայքի ԶԿ:
 Համաձայն ԼՂՀ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության, Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին փոխանցել ադրբեջանական բանակի զինծառայող Էլդանիզ Բեյալի օղլի Նուրիեւին:
 Չեչնիայում, ըստ դատախազության, հարուցված է 2700 քրեական գործ բռնի անհետացումների փաստերի վերաբերյալ: Դա վերաբերում է չեչենական առաջին պատերազմին: Երկրորդ պատերազմի ընթացքում անհայտ կորել է 1500 մարդ:
 Ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987 թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօզլի Մամեդովը նախօրեին գերի է հանձնվել` առանց զինամթերքի մոտենալով Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին:
Ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 14:10-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին առանց զենքի եւ զինամթերքի մոտեցել եւ գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը
|