Աշխատանքային հանդիպում շահերի պաշտպանության ռազմավարության մշակման նպատակով
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Դեկտեմբերի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանցի զինվորը, ըստ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Նախօրեին Ա.Ղուկասյանը լրագրողներին ասել է, թե ադրբեջանցի զինվորը հայկական կողմում է հայտնվել «շատ ծանր վիճակում»:
Դեկտեմբերի 18-ին ժամը 18:00-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակած կրակի հետեւանքով սրտի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել պայմանագրային զինծառայող, 1967.թ ծնված կրտսեր սերժանտ Ռուբեն Սամվելի Թամրազյանը, Դիլիջանի ԶԿ:
Պահանջվում է պետության պատասխանատվությունը Հարավկովկասյան երկրները, որոնք հակամարտություն են ունեցել կամ ունեն մեկ այլ երկրի հետ, կանգնել են անհետ կորածներ ունենալու խնդրի առջեւ:
Հայաստանում միայն ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորել է 213 մարդ, որոնցից 130-ն արդեն պաշտոնապես համարվում են մահացած: Վրաստանում անհետ կորածների թիվը հասնում է 500-ի, իսկ Ադրբեջանում` 1998-ի, ընդ որում` այս թիվը ներառում է ոչ միայն զինվորականներին, այլեւ խաղաղ բնակիչներին:
Պետությունն անհայտ կորածների փնտրման եւ վերադարձման առումով ոչինչ չի անում: Ավելին, երբ անհայտ կորածների ընտանիքները ,ջանք չխնայելով փնտրման աշխատանքներ են ծավալում, խոչընդոտում է:
''Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին'' Ժնևյան կոնվենցիաները ընդունվել են 1949թ օգոստոսի 12-ին: Ժնևյան կոնվենցիաները և լրացուցիչ արձանագրությունները համարվում են միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն աղբյուրները: (Հայ)
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12:30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակած կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Ալեքսանդր Փափախչյանը, որը զորակոչվել է Վարդենիսի ՏԶԿ-ից:
Սույն հաշվետվությունը ներկայացնում է մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքները, որը իրականացվել է ''Մարդու Իրավունքների Հարավկովկասյան դպրոցի'' մասնակիցների կողմից: (Ռուս.)
18.09.2006 17:06 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ «Համոզված եմ, որ կողմերի համագործակցությունը անհայտ կորածների հարցի շուրջ կարող է օգտակար լինել բոլորի համար»,-սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անհայտ կորածների գծով զեկուցող Լեո Պլատվոետը:
Առաջին անգամ օգոստոսի 30-ը Հարավային Կովկասում /Բաքվում, Երևանում, Թբիլիսիում, Գյանջայում, Վանաձորում և Ստեփանակերտում/ նշվեց 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից:
«Լեռնային Ղարաբաղը գերիներ, ռազմագերիներ չի պահում իր տարածքում»,-պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղի՝ անհայտ կորածների պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հուլիսի 28-ին տեղի է ունեցել փորձագետների տարածաշրջանային համաժողով անհայտ կորածների հարցերով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի /Նիդերլանդներ/ կողմից աջակցվող «Դեղին կակաչներ» ծրագրի շրջանակներում: