Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրություններ 2016թ. հոկտեմբերի 2 Վերջնական զեկույց

December 26, 2016

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

2016թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ 377 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2016 թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ընտրական օրենսգրքի հիման վրա սահմանվեց Վանաձոր և Գյումրի քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման նոր կարգը: Նոր կարգի համաձայն Վանաձոր և Գյումրի քաղաքներում բնակիչներն ուղղակի քվեարկությամբ ընտրում են միայն կուսակցությունների և կուսակցական դաշինքների համամասնական ցուցակներով ներկայացված ավագանի, որն էլ իր հերթին ընտրում է համայնքի ղեկավարին: Յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է տվյալ կուսակցության առաջարկվող քաղաքապետի թեկնածուն:

 

Ընտրակարգի փոփոխությունն ազդեցություն ունեցավ ընտրական գործընթացների վարչարարության և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ գործող կուսակցությունների մասնակցության վրա: Եթե 2012թ. Վանաձոր քաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու, իսկ ավագանու անդամի համար՝ 52 թեկնածու, ապա 2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկվելու համար պայքարել են 8 կուսակցություն, որոնք ներկայացրել են 325 թեկնածու: Եթե Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնին 2012թ. հավակնում էր 4 թեկնածու, իսկ համայնքի ավագանում ընդգրկվելու համար պայքարում էր 71 թեկնածու, ապա 2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի ավագանում ընդգրկվելու համար պայքարում էր 10 կուսակցություն և մեկ դաշինք, որոնց ցուցակներում ընդգրկված էր 422 անձ: Այսինքն, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունների ժամանակ կուսակցությունների միջև մրցակցությունը տեղական մակարդակում ակնհայտորեն բարձր էր:

 

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում 2016թ. հոկտեմբերի 2-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրազեկ 7 քաղաքացիների միավորումը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը, Գորիսի մամուլի ակումբը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն համատեղ դիտարկել են Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ քաղաքներում իրականացրել է նաև նախընտրական քարոզչության դիտարկում:

 

Սույն զեկույցն ամփոփում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների արդյունքները:

 

Զեկույցում ներկայացված խախտումների առնչությամբ գործընկեր կազմակերպությունները դիմել են համապատասխանաբար Թիվ 30 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ինչպես նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազում և Տարոն բաժիններ և Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշ բաժին:

 

Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրություններ 2016թ. հոկտեմբերի 2 Վերջնական զեկույց

 

Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրություններ 2016թ. հոկտեմբերի 2 Վերջնական զեկույց (Հակիրճ տարբերակ)

 

Դիտումներ՝ 1192

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????