Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

ՀՔԾ-ի պնդմամբ՝ լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան ներխուժած ոստիկանները օրինաչափ են գործել

download (16)Վարույթն իրականացնող մարմինը բացառել է առանց տանտերերի իմացության բնակարանում տեղադրված WiFi-ից ընտանիքից դուրս այլ մարդկանց օգտվելու հանգամանքը այն դեպքում, երբ տարրական գիտելիքներ են անհրաժեշտ հասկանալու համար, որ այս սարքավորման սփռման տարածքը կարող է ընդգրկել ոչ միայն բնակարանը, որտեղ տեղադրված է, այլև հարակից տարածքները և ցանկացած մեկը կարող էր գաղտնաբառը «կոտրելու» միջոցով օգտվել ինտերնետից՝ առանց տվյալ բնակարանում գտնվելու:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Խախտվում է անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը

2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքի գործադրմամբ ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շենքը իր ողջ զինամթերքով գրավելուց հետո ՀՀ Ոստիկանությունը խմբի անդամներից ոմանց ներկայացրեց նաև որպես «թմրամոլության հակում ունեցող» անձինք։ Նույն տեղեկատվությունը տարածվեց և «թմրամոլ» եզրույթը կիրառվեց նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Խուդոյանների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից  հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Դավիթ Սելիմյանի գործով դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի վայրից բռնությամբ ոստիկանության բաժին բերված և այնտեղ ապօրինաբար պահված Դավիթ Սելիմյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ախթալայի ԼՀԿ-ի երկրորդ պոչամբարը կառուցվում է առանց համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու

HCA_5598Լոռու մարզի Ճոճկան և Տավուշի մարզի Մեծ Այրում գյուղերի սահմանում է գտնվում  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պոչամբարը, որը վտանգավոր գործոնների առաջացման  պատճառ է հանդիսանում  համայնքների բնակիչների համար, թե՛ առողջապահական, թե՛ գյուղատնտեսական ոլորտներում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Անհայտ անձը Խուդոյանների փաստաբան է ներկայանում

IMG_00092014 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Գ. Սոսյանի, ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ՀՀ ոստիկանության դեմ ներկայացված հայցադիմումի շրջանակներում տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Ոստիկանության 2014թ դեկտեմբերի 1-ին հրապարակված պարզաբանման և ոստիկանության պաշտոնատար անձանց այլ մեկնաբանությունների վերաբերյալ

vostikanutyun2312014 թ. նոյեմբերի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ  Հատուկ Քննչական Ծառայության  պետին՝  ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի  Տարոնի բաժնի աշխատակիցների ապօրինությունների վերաբերյալ, որոնք դրսևորվել են Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա. Բ.-ի և նրա հոր՝ Հ. Բ.-ի  նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, հոգեբանական բռնությունների և հոգեբանական ճնշումների տեսքով, որոնք հասցրել են  Ա. Բ.-ին  ինքնասպանության փորձի կատարման:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Խուդոյանների գործով տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ

Khudoyanner2014 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի ներկայացրած հայցադիմումի շրջանակներում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի

27.8_1932014 նոյեմբերի 21-ին իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ Ա. Բ., նրա հայրը՝ Հ. Բ., և մայրը՝ Բ. Խ.:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչական դատարանում Խուդոյանների գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ

IMG_00092014 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, կայացավ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի հայցադիմումի շրջանակներում նշանակված նախնական դատական նիստը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանությունը պետք է լինի աջակցող մարմին, և ոչ թե խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրող ուժ. Քաղաքացիական անհնազանդության իրավունք թեմայով քննարկում

HCA_1492Մեկ տարի առաջ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր մի խումբ համախոհների հետ Գայ Ֆոքսի դիմակներով Ազատության հրապարակից շարժվեց դեպի նախագահական նստավայր, սակայն Մաշտոցի պողոտայում Ոստիկանության հետ բախումների արդյունքում կալանավորվեց և դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քաղաքացիական անհնազանդության իրավունք

քաղաքացիական անհնազանդություն Քաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։  Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը,  որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն