Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք

Եվրադատարանը վարույթ է ընդունել 2010 թ. սպանված զինծառայողների գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած գանգատն ու հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը

pjimage (39)ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությանը հարցեր է ուղղել գանգատում նշված իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև պահանջել քրեական գործի շրջանակում իրականացված քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններն ու Կ. Այվազյանի զորակոչման վերաբերյալ փաստաթղթերը: Եվրադատարանի հարցերին պատասխանելու համար ՀՀ Կառավարությունը 16 շաբաթ ունի:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քրեակատարողական վարչությունից «հավաստիացնում են», թե Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվողին վտանգ չի սպառնում

pjimage (37)Ակնհայտ է, որ փակ հաստատությունում գտնվող անձը օբյեկտիվ բացատրություններ տալու հնարավությունից գործնականում զրկված է: Գտնվելով քրեակատարողական հիմնարկում չգրված կանոններ կիրառողների՝ «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցության տակ, մյուս կողմից ՔԿՀ-ի ղեկավարության ճնշումների տակ՝ ինչպես կարող էր դժգոհել մի համակարգից, որը ձևավորվել է նույն՝ ՔԿՀ ղեկավարության իմացությամբ ու նրա թողտվության պայմաններում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Պաշտպանը պնդում է՝ գողության մեջ մեղադրվող երիտասարդներից բռնությամբ են ինքնախոստովանական ցուցմունք կորզել. գործը դատարանում է (Տեսանյութ)

Karine GasparyanԱշխատանքային օրվա ավարտի պատճառով պաշտպանական կողմը չհասցրեց դատարան ներկայացնել ամբաստանյալների կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ միջնորդությունը: Նրանք կալանքի տակ կմնան ևս մեկ ամիս:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է

maxresdefault-7-600x338Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանության պաշտոնյաները այցելել են ՁՊՎ-ում գտնվող անձին և հորդորել գողության ևս 3 դեպքի պատասխանատվություն ստանձնել

e591836baf83ecca562e5e64797063f2

Ըստ ՀՔԾ քննիչ Ս. Ավետիսյանի՝ ոստիկանության պաշտոնյաները Գ. Կ.-ին այցելել են «օպերատիվ հարցազրույցներ» ունենալու նպատակով միայն, իսկ վերոնշյալ բովանդակությամբ զրույց, քննիչի պնդմամբ, նրանց միջև չի եղել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Եվրադատարանը կքննի ոստիկանների գործողություններից տուժած լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը

pjimage (35)Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել  է 2015 թ. մայիսի 7-ին ձերբակալված և ոստիկանների կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու ֆիզիկական բռնության ենթարկված լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարար Վ. Պետրոսյանի գործով կհարցաքննվեն նաև ոստիկանները

download (7)Դատական նիստի ընթացքում դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչից պարզեց, թե ոստիկանության որ աշխատակիցներն են պահանջ ներկայացրել Վ․ Պետրոսյանին և որոշեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Է. Ռշտունուն և Գ. Ավագյանին։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Մատաղիսի» գործով դեռևս 2005 թ. ներկայացված հաղորդման ուղղությամբ ՀՀ ՀՔԾ-ում նոր քննություն է սկսվել

Արայիկ ԶալյանՉնայած նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 17-ի վճռով արձանագրել է նաև ՄԻԵԿ 5-րդ հոդվածի, այն է՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործը քննվում է միայն Խոշտանգումների արգելումն ամրագրող ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման շրջանակում: Մինչդեռ իր որոշմամբ ՄԻԵԴ-ը հստակ արձանագրել է, որ 2004 թ. ապրիլի 21-24-ը և 2004 թ. օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը Արայիկ Զալյանի ազատազրկումը եղել է անօրինական և դրանով թույլ է տրվել ՄԻԵԿ 5-րդ հոդվածի խախտում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Աշակերտը կորցրել է աչքն ու տեսողությունը, իսկ պետությունը բավարարվել է չնչին տուգանք նշանակելով. սևանցի աշակերտի գործը ևս հասավ ՄԻԵԴ

միեդ-472x265Ուսուցչի կողմից բռնի գործողության հետևանքով աչքը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչները 2017 թ. հունիսի 19-ին գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն է, որով ամրագրվում է խոշտանգումներից  զերծ մնալու իրավունքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարարին պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմքում ոստիկանների բացատրություններն են

download (7)2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Մատաղիսի գործով» հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն կսկսվի. բողոքը բավարարվեց

Shenq fasad2017 թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի գործով» դեռևս 2006թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացրեց:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո «Մատաղիսի գործով» բողոքը կրկին առաջին ատյանի դատարանում է

դատԱյսօր՝ 2017 թ. հունիսի 9-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մատաղիսի գործի» շրջանակում 2006 թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն