Կյանքի իրավունք

Զինծառայողի ինքնասպանության գործով տուժողի ցուցմունքներում հակասություն կա. հրապարկվեցին նախաքննական ցուցմունքները

DSC04704-300x200Տուժող Արսեն Անտոնյանն իր ցուցմունքում շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ Գ. Խաչատրյանի և ամբաստանյալ Հ. Մուրադյանի միջև ընկերական հարաբերություններ են եղել, և հաճախ ընկերական կատակներ են արել: Նա դատարանում նախաքննության ընթացքում տված ցուցմունքին հակասող ցուցմունքներ տվեց և դա պայմանավորեց նրանով, որ դեպքից հետո հոգեկան ընկճվածության մեջ է եղել և որոշ հանգամանքներ չափազանցված է ներկայացրել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

2013 թ.-ին Արաբկիր ԲԿ-ում մահացած Լիա Միսակյանի իրավահաջորդը բժիշկներից նյութական և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում

24359 (1)2017 թ. հունիսի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայող Գևորգ Խաչատրյանի ինքնասպանության գործը դատարանում է

51ad30623bf0faa350ef84989d2bdfb10bf88db013340374_809780905819635_510704764_o2017 թ. մայիսի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ն. Օհանյանի, սկսվեց 2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Գևորգ Խաչատրյանի գործի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի դատավճիռն ուժի մեջ է մտել

imageՄանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՄԻԵԴ-ը կքննի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործը

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մանկահասակ Լիա Միսակյանի գործով մեղադրողը չէր ներկայացել դատական նիստին

images (4)2017 թ. ապրիլի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լիա Միսակյանի մահվան գործի քննության շրջանակում նշանակված էր հերթական դատական նիստը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մեղադրողը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել. Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Արաբկիր-և-Քանաքեռ-Զեյթուն-դատարանՄեղադրողը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել նիստին, ամբաստանյալ Զ. Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանն էլ դիմումով խնդրել էր հետաձգել նիստը՝ մեկ այլ գործով նույն ժամին նշանակված դատական նիստի պատճառով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալների պաշտպանները դատարան չեն ներկայանում

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2017 թ. հունվարի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մահացած զինծառայողի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցադրումներ է ներկայացրել. ՀՀ Կառավարությունը դրանց կպատասխանի մինչև 2017 թ. մարտի 20-ը

arm143452019869ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված գանգատի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հարցադրումներն է ներկայացրել կողմերին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Վարույթն իրականացնող մարմինը շտապողականություն է ցուցաբերել». դատախազի որոշմամբ՝ օձի խայթոցի հետևանքով «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացած 54-ամյա կնոջ գործն ուղարկվել է նախաքննության

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2015 թ. օգոստոսի 17-ին օձի խայթոցի հետևանքով «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն տեղափոխված և օրեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Արարատի մարզի Սուրենավան գյուղի 54-ամյա բնակիչ Կարինե Հարությունյանի գործով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատական նիստը հետաձգվեց

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2016 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, քննության առնվեց քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մանկահասակ երեխաների մահվան մեջ մեղադրվաղ բժշկուհու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Վերաքննիչն արդեն երրորդ անգամ հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով դատական նիստը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն