Տեղեկատվության եւ խոսքի ազատություն

Ցուցարար Վ. Պետրոսյանի գործով կհարցաքննվեն նաև ոստիկանները

download (7)Դատական նիստի ընթացքում դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչից պարզեց, թե ոստիկանության որ աշխատակիցներն են պահանջ ներկայացրել Վ․ Պետրոսյանին և որոշեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Է. Ռշտունուն և Գ. Ավագյանին։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Մաշտոցի պողոտայի ցուցարար Գ. Տոնոյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարութը

Քանի որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով իրավախատում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, Տ. Սիրադեղյանը միջնորդեց այդ մասով կարճել գործի վարույթը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է առողջական խնդիրներով զորակոչվածների զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը. օգոստոսին այն հասանելի կլինի նաև arlis.am-ում

10145ՊՆ ներկայացուցչի հավաստմամբ՝ մշակված ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի arlis.am համակարգում արդեն օգոստոսի վերջին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Տեխնոլոգիական նոր լուծումների» արդյունքում «Դատալեքս» համակարգում որոշ քրեական գործեր անհասանելի են դարձել

datalex_7875-440x233Վերջին շրջանում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում որոշ քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունն ընդհանրապես անհասանելի է: Որոնում կատարելու արդյունքում հայտնվում են գործի վերաբերյալ սահմանափակ տեղեկություններ՝ «Ինֆորմացիան սահմանափակված է» նշումով, իսկ երբ փորձում ենք բացել գործը, բացվում է պատուհան՝ «Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը» գրությամբ: Խնդիրն առկա է հատկապես զինվորական գործերի դեպքում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարարին պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմքում ոստիկանների բացատրություններն են

download (7)2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ցուցարարին հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար, սակայն դրա վերաբերյալ արձանագրություն չի ներկայացնում

hasmik-evoyanՏ. Սիրադեղյանը միջնորդել էր մասնակի կարճել գործի վարույթը, քանի որ կազմված արձանագրությունը վերաբերում է միայն ոստիկանության օրինական պահանջը չկատարելուն, իսկ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու մասին արձանագրություն չկա:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարար Վ. Պետրոսյանի ներակայացուցիչը պահանջում է կարճել գործի վարույթը

download (7)Տ. Սիրադեղյանը գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է միայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված իրավախախտմանը, իսկ դատարանը վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է քննարկել միայն համապատասխան արձանագրության առկայության դեպքում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Որ տեղեկությունն է համարվում պետական, ծառայողական գաղտնիք

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զինծառայության ի՞նչ սահմանափակումներ կան առողջական խնդիրներով զորակոչվածների համար. Պաշտպանության նախարարությունը կպարզաբանի վարչական դատարանում

10145

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք համարելը չի բխում իրավական պետության սկզբունքներից, քանի որ նրանով սահմանվում են զինծառայողների իրավունքներին վերաբերող դրույթներ, և այս առումով տեղեկատվության տրամադրման սահմանափակումը անհրաժեշտ չէ՝ ժողովրդավարական պետության անվտանգության նկատառումներից ելնելով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2016 թվականի տվյալների

տեղեկատվական-2016ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է իր հերթական տեղեկանքը՝ պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի. վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 15-ին

Картинки по запросу ազգային անվտանգության2016 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 22-ի վճռի դեմ ներկայացված  վերաքննիչ բողոքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատարանը վճռեց. ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կտրամադրի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվության մի մասը

2016 թ. հուլիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործով դատարանի վճիռը, որով մասնակիորեն բավարարվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն