0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

Եթե դա չարվեց, ունենալու ենք խայտառակ վիճակ․ քննարկում «Առաջինում»

November 7, 2018

Տեսադարան

Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ Հայաստանում շարունակում է կրքեր բորբոքել ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, թեև թվում է, որ այդ մասին քննարկումներն այլևս պետք է ուղարկել անցյալ և քաղաքական գործընթացները դիտարկել իրողությունները ճանաչելով: Անշուշտ ընտրությունների քաղաքական բովանդակության հարցը մնում է, սակայն արդյո՞ք դրա լուծումը ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունն էր: Խոսքն ամենևին չփոխելու մասին չէ. եթե փոխվեր, իհարկե կլիներ ավելի լավ, սակայն տվյալ պարագայում բուն խնդիրը քաղաքական բովանդակության ապահովումն է առկա իրողությունների պայմաններում: Եվ այս տեսանկյունից ո՞վ է կուսակցություններին խանգարում անել դա առանց, այսպես ասած, մաքուր համամասնականի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Նորայր Նորիկյանը, լրագրող Կարպիս Փաշոյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Այս պահին հնարավոր է միայն կանխատեսել, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններին հաղթող ուժը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Թե մյուս քաղաքական ուժերն ինչ դասավորվածություն կունենան ապագա խորհրդարանում, դեռևս անկանխատեսելի է»,- նշեց Ն. Նորիկյանը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը պատրաստ չեն ընտրությունների:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր խորհրդարանում գտնվող ուժերը, թերևս ավելի պատրաստ են, փաստաբանը նշեց. «Ինձ համար անհասկանալի կլինի, որ այն քաղաքական ուժը, որը մի քանի ամիս առաջ հեռացվել է իշխանությունից, նորից հայտնվի խորհրդարանում: Սա կլինի հայ հասարակության քաղաքական իրողությունների աբսուրդներից մեկը: Դեկտեմբերի 9-ին հանրությունը կհայտնի այնպիսի կամք, որը վերջ կտա այս ծայրահեղությանը»:

Կ. Փաշոյանի կարծիքով նույնպես առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաղթող ուժը կլինի ՔՊ-ն: Նրա դիտարկմամբ՝ մյուս քաղաքական ուժերի համար ճգնաժամային իրավիճակ առաջացրեց ԸՕ փոփոխությունների տապալումը: Գործող Ընտրական օրենսգիրքը ՔՊ-ի համար ևս որոշ չափով ճգնաժամ առաջացրեց՝ կապված ռեյտինգային ընտրակարգի հետ: Լրագրողի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները լինելու են ապագաղափարական:
«Վարչապետը հրաժարվելու է սուպերվարչապետական համակարգից, իսկ խորհրդարանը դադարելու է խրտվիլակ խորհրդարան լինելուց»,- ընդգծեց Փաշոյանը:

Ա. Սաքունցի խոսքով՝ քաղաքացիական հասարակության խնդիրն է ոչ թե չարածների վրա օրակարգ ձևավորել, այլ իր օրակարգն առաջ քաշել: Իրավապաշտպանի կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանադարական փոփոխություններ իրականացնել:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

Դիտումներ՝ 40

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը