Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ թողնելու վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթը փոփոխվում է. ՀՔԱՎ-ն առաջարկներ է ներկայացրել դրա վերաբերյալ

առաջարկ-քր-օրՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «ՀՀ Քրեական օրենսգրքի 327.1 հոդվածի (Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 2018 թ. փետրվարի 13-ին առաջարկներ է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրագիր է ներկայացրել Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

2018 թ. փետրվարի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել հանրագիր, որով առաջարկներ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարությանը առաջարկներ է ներկայացրել գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միացել է Ֆաշիզմի և հակասեմիտիզմի դեմ համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպված տեղեկատվական արշավին

antifa

Ամեն տարի UNITED ազգայնականության, ռասիզմի, ֆաշիզմի դեմ և գաղթականների ու փախստականների աջակցության Եվրոպական ցանցն անցկացնում է թեմատիկ տեղեկատվական արշավներ։ Այս տարի դրա շրջանակում «Այլևս երբեք» խորագրով պաստառների մրցույթին մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) կամավոր Էվա Յաշկովան։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ

1-605Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ

ՄԻՊ2017 թ. հուլիսի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

FireShot Pro Screen Capture #001 - '{{Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին}} - e-draft_am' - www_e-draft_am_projects_3602017թ․ օգոստոսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվող մի շարք կարգավորումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր դիրքորոշումը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

FireShot Capture 54 - «Խղճի ազատության և կրոնական կազմա_ - https___www.e-draft.am_projects_246_aboutՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ, որոնք հակասում են մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներին, հիմքեր են ստեղծում տարբեր կրոնական ուղղությունների նկատմամբ խտրական վերաբերմունք սերմանելու, ինչպես նաև նրանց իրավունքների սահմանափակման համար։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Իրավապաշտպանն ահազանգում է կոռուպցիոն հերթական գործարքի մասին

artur-saqunc-600x338«Նվիրատվության այս տարբերակը այն էլ Սերժ Սարգսյանի հետ կապակցված անձին, իր բովանդակությամբ կոռուպցիոն է»: Armlur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Սպայկա» ընկերությանը հողամաս նվիրաբերելու առաջարկին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սաքունց. Իշխանությունները պատժում են իրենց հետ չկիսվողներին

9802C9C2-FB33-4A60-B242-A9993306DB65_w1023_r1_sՍաքունցը պնդում է՝ որպեսզի իշխանությունները հավատացնեն հանրությանը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կամք ունեն, ապա պետք է արդեն պատժած լինեին խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանողներին: Իրավապաշտպանը հիշեցնում է նաև իշխող Հանրապետականի ներկայացուցիչներ, ՍԱՍ Գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանի և Պանամայի օֆշորային փաստաթղթերում հիշատակված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր. Ի՞նչ ուղերձներ են հղում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները ՀՀ իշխանություններին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոքով՝ ըստ էության արձանագրում ենք, որ միջազգային խոշոր դոնորներն արդեն հասկացել են, որ Հայաստանում ներդրումներն այլևս չեն կարող արդյունք ունենալ, որովհետև դրանց արդյունավետության ապահովմանը խոչընդոտող հիմնական գործոնը կոռուպցիան է:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պատասխան նամակը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

SG-biography12016 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռևս 2016 թ. դեկտեմբերի 8-ին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն