Այլ

Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանի և Լևոն Բարսեղյանի ձերբակալությունները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

անհապաղ ազատ արձակել Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս ձերբակալվածներին,
դադարեցնել անհարկի բերման ենթարկումները և բռնությունները խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը

 ՎԱՐՇԱՎԱ, 2018թ.-ի ապրիլի 19 – ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբորգ ՍոլրունԳիսլադոտիրն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը երկրում, մինչ բողոքիցույցերը շարունակվում են այնտեղ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը բողոքում է Ռուսաստանում «անցանկալի կազմակերպություն» ճանաչվելու դեմ

2018թ.-ի մարտի 13-ին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը «անցանկալի կազմակերպություններ» ճանաչեց ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անկախ կազմակերպություններից բաղկացած քաղաքացիական հասարակության ցանց Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը (EPDE) և դրա լիտվական անդամ Ընտրությունների վերաբերյալ հետազոտությունների միջազգային կենտրոնը (IESC):

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Human Rights Watch. «Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն անցկացնեն և ապահովեն պաշտպանություն»

Artur Sakunts (center) participating in a meeting with journalists in Yerevan, May 15, 2017.  © 2017 azatutyun.am (RFE/RL)

Բեռլին. այսօր «Հյումըն ռայթս ուոթչ» (Human Rights Watch) իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Հայաստանում  հայտնի իրավապաշտպանի հասցեին մահվան սպառնալիքներ են հնչեցվել: Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրավապաշտպանի էջին տեղ գտած սպառնալիքները և ապահովեն նրան անհրաժեշտ պաշտպանությամբ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի հայտարարությունը իրավապաշտպան Արթուր Սաքունցին ահաբեկելու ֆեյսբուկյան գրառման մասին

Фото Freedom & Homeland Foundation.Հիմնադրամը իր լիակատար աջակցությունն է հայտնում պարոն Սաքունցին և նրա կողքին է իր ողջ անձնակազմով։ Հուսով ենք, որ փողոցային խաղաղ ակցիաների մասնակիցներին արագ հայտնաբերող և բերման ենթարկող մարմինները նույն հմտությամբ կգտնեն ու պատասխանատվության կկանչեն Աշոտ Ավանեսյան կոչվողին կամ այդ անվան տակ թաքնվողին։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը` ՀՀ քաղաքացու հանդեպ ՌԴ սահմանապահների կողմից իրականացված հակաիրավական գործողությունների վերաբերյալ

9999Սույն թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ եւ փորձառու ներկայացուցիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր եւ ՀՀ արտգործնախարարի նախկին խորհրդական, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: 10 ժամ մեկուսացված պահելուց հետո, որի ընթացքում նրանից խլվել էր իր անձնագիրը, նրան վտարել են Ռուսաստանից Հայաստան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Կոմիտեն լսեց հայաստանյան կազմակերպություններին

ԽոսափողՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն փակ ճեպազրույց ունեցավ հայաստանյան կազմակերպությունների հետ։ Կոմիտեի աշխատանքային խումբը լսեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների մտահոգությունները և առաջարկները։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ

Մենք դատապարտում ենք 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մեր գործընկեր Հովսեփ Խուրշուդյանի՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարկության ֆորումի Ղեկավար կոմիտեի հարգված անդամի ձերբակալությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ վերջին օրերին ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր մարդկանց: Հայաստանի քաղաքացիներն ունեն բոլոր իրավունքները՝ հանուն իրենց հայացքների ցույցեր անելու, մինչդեռ ոստիկանության հարձակումները ցուցարարների վրա մեծացնում են հետագա արյունահեղության վտանգը: Սա նվազեցնում է իշխանավորների եւ ժողովրդի միջեւ երկխոսության կայացման հնարավորությունները, որը ներկայիս իրավիճակը հանգուցալուծելու միակ ճանապարհն է:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայտարարություն

Ապրիլի 22-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանները կրկին բռնություն են կիրառել ու խոչընդոտել ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը։ Այս անգամ թիրախ են դարձել «1in.am» լրատվական կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը, որոնք լուսաբանում էին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության երթը դեպի նախագահական նստավայր։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն իր հարգանքի տուրքն է մատուցում եւ դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ 2016թ. ապրիլի 24-ին դրա իրականացման տարելիցի 101-ամյակի նախաշեմին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Անանուն ֆեմինիստներ: «Մեր սպանված մարմինները հարստացնում են նրանց գրպանները»

Մենք կարծում ենք, որ պատերազմը, որպես հայրիշխանության դրսևորում, կարող է դադարեցվել ճնշումների ու ռազմականացման դեմ ուղղված տարածաշրջանային գործողությունների միջոցով, ռադիկալ ֆեմինիզմի և սոլիդարության գաղափարախոսությունը կրող շարժումների, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ու հանրային քննադատական մտքի զարգացման շնորհիվ՝ Լեռային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչների ամենօրյա ճակատագրերը մեր սրտերում պահպանելու և մեր օրակարգերում ընդգրկելու պայմաններում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն