Հայտարարություններ

ԱԱԾ հարցաննության հրավիրվողները մարդու իրավունքների վերաբերյալ իրավական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր հրավիրվել են ԱԱԾ կամ տեղեկություններ ունեն ԱԱԾ հարցաքննության հրավիրվածների վերաբերյալ, Ձեր իրավունքների վերաբերյալ իրավական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ». հանրային քննարկում

image001«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» վերտառությամբ հանրային քննարկման:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի քրեական հետապնդումը. Հայտարարություն

'New Armenia' civil initiative staged a protest action on Freedom SquareՍկսած նախնական փուլից, բացահայտ կեղծվում են փաստերը, մեղադրական վարկածը հերքող նյութերը բացառվում են, բոլոր տեսակի պրոցեդուրալ օրինական պահանջները մերժվում են, փաստագրված հոգեկան խանգարումներով և դատվածություններով անձինք ներգրավվում են որպես մեղադրանքի հիմնական վկաներ, ոստիկանության աշխատակիցները բանականությանը և փաստերին անհամապատասխան ցուցմունքներ են տալիս, պաշտպանների ազատ գործունեությունը խոչընդոտվում է ՝ սա քաղաքական հալածանք իրականացնելու և միաժամանակ դրա բնույթը կոծկելու հայտնի միջոցներ են, որոնց հետագա կիրառումը վարկաբեկում է Հայաստանում եվրոպական համագործակցության, եվրոպական արժեքների գրավչությունը։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հելսինկյան գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը՝ ԵԱՀԿ-ի առաքելություն

www.IPHRonline.orgՄենք՝ «Քաղաքացիական համերաշխության հարթակի» անդամներս, կարծում ենք, որ ԵԱՀԿ-ի աշխատանքին քաղաքացիական հասարակության մասնակցության սահմանափակումը հսկայական խոչընդոտ կլիներ Հելսինկյան գործընթացի համար և դավաճանություն՝ խաղաղության ամրապնդմանն ուղղված այս բացառիկ նախաձեռնության ոգուն ու հիմնարար արժեքներին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Ազատության խոսքը» խորագրով թատերախաղ՝ նվիրված խոսքի ազատության համար դատապարտված գրողներին

poster divadlo3Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու «Ազատության խոսքը» խորագրով միջոցառման, որի ընթացքում կներկայացվի թատերախաղ՝ ոգեշնչված քաղաքական հայացքների համար բանտարկված գրողների տեքստերից և Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկը» վեպից։
Սպասում ենք ձեզ 2017 թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00֊ին, Վանաձորի «Ջազ» սրճարանում։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Վիզաների ազատականացումը կարող է ոչ թե արտագաղթին նպաստել, այլ հակառակը՝ ներգաղթի պատճառ դառնալ

article_53b3166f97add4«Ես ձեզ վստահեցնում եմ՝ մինչև Հայաստանը չկատարի ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրով նախատեսված պարտավորությունները, բարեփոխումները, վիզաների ազատականացում չի լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով կարծիքներին, թե վիզաների ազատականացումը կհանգեցնի արտագաղթի նոր ալիքի։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Հայտարարությունը Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման վերաբերյալ

csf_armenia_logo_arm (1)Ազգային պլատֆորմը վստահ է, որ պայմանագիրն իրատեսական հիմքեր է սահմանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համակողմանի քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման եւ մեր երկրում արմատական բարեփոխումների իրականացման համար:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրավիրում է խնդրագրեր գրելու՝ ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար բանտարկված գրողների

prison library-hayeren

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է բոլորին այցելելու մեզ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 1-ը, ժամը 17:00-ին՝ նամակներ գրելու՝ ի պաշտպանություն այն գրողների և լրագրողների, ովքեր ընտրվել են այս տարվա Բանտարկված գրողների օրվա համար:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Երեկ երեկոյան Գևորգ Սաֆարյանը հերթական անգամ բռնության է ենթարկվել

Գևորգ ՍաֆարյանՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Գ. Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և հայտարարում, որ նրա կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Շարունակվում է անվճար իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին

Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մոտեցումները Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվելիք ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ վերաբերյալ

Հիմնվելով նախկինում միջազգային և ազգային պետական ինստիտուտների հետ քաղաքացիական հասարակության համագործակցության թե դրական, թե բացասական փորձի, հաջողությունների ու ձախողումների վրա, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն ակնկալում է, որ Քաղաքացիական հասարակության հարթակը կունենա ոչ թե ձևական, այլ իրական և բովանդակային մասնակցություն Համաձայնագրի իրականացման գործընթացում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակման վերաբերյալ

csf_armenia_logo_arm (1)ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրոպական միության խորհրդի հաստատմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն