Համատեղ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանությանը քննադատող գրառում կատարելուց հետո ստացել է մահվան մանրամասն նկարագրված սպառնալիքներ Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ կողմից: Լրատվության միջոցներով տարածվող հայտարարությունների հիման վրա ՀՀ իրավապահ մարմիններն սկսել են փաստի առթիվ ստուգման ընթացակարգ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին

argishti-kiviryan-298x186Սույն միջադեպը մենք համարում ենք ոստիկանապետությանը բնորոշ ապօրինի մեթոդներով քաղաքական հետապնդում հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող և հանրային նշանակության տարբեր հարցերի վերաբերյալ վարչակազմին սուր քննադատող գործչի՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

70 հազար ընտրողի քվեարկությանը միջամտել են

Ognoghner

Վերոնշյալը բացատրվում է նրանով, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում տասնյակ հազարավոր քաղաքացիների քվեարկությունը վերահսկվել է «օգնողի» ինստիտուտի կիրառման միջոցով ի օգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդության նախնական եզրակացություն

IndOboth«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քաղացիական հասարակությունը պահանջում է հետաքննություն իրականացնել վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումների փաստով. հայտարարություն

B021957E-36C0-478A-9D3E-49741908EAE6_w1023_r1_sԿոչ ենք անում քաղաքացիներին, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, հիմնադրամներին և քաղաքացիական նախաձեռնություններին՝ աջակցել Դ. Իոաննիսյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պաշտպանությանը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ

IndObothԸնտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը հիմք է տալիս կասկածի տակ առնելու երկրում կազմակերպված ընտրությունները:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը

58d941fc08cce_mediumՆման գործելաոճը հատուկ է միայն ոստիկանական պետության գործիքակազմին, անհարիր է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, նպատակ ունի լռեցնել քաղաքացուն և վարկաբեկել քաղաքացիական գործունեությունը և չի համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ամենաբարձր մակարդակով արված հավաստիացումներին:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) մահվան կապակցությամբ

artur-sargsyan-hac-634x445Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին  սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԺԸԵՊ-ը դատապարտում է ՀՀ կառավարության մերժումը` ընտրություններին միջազգային քաղաքացի դիտորդներ հրավիրելու առնչությամբ

photoԺողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) դատապարտում է ՀՀ իշխանությունների մերժումը` հրավիրելու ԺԸԵՊ միջազգային քաղաքացի դիտորդների 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Բոլոր իրավապահները աչք են փակել». Արտահերթ զեկույց Ջրառատի դեպքերի մասին

Untitlefgfgfd-1-52017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայտարարություն-կոչ ԿԸՀ-ին

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները համարում են, որ այս անհստակությունը կարող է լայն հնարավորություններ բացել ընտրողներին վերահսկելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Մասնավորապես, հնարավորություն է առաջանում առավել խոցելի ընտրողներին պարտադրել, որ քվեարկության ծրարների մեջ դնեն իրենց անձը նույնականացնող գրառումներով թղթիկներ, որոնց միջոցով հաշվարկի ժամանակ կերևա, թե ինչպես քվեարկեցին այս ընտրողները:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը սփյուռքին

Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հաստատություններին ու ակտիվ անհատներին միանալ մեզ մեր ջանքերում և աջակցել՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ ու արդար ընտրությունների, հաշվետու կառավարման, քաղաքացիական իրավունքների ու արժանապատվության: Կապ հաստատեք մեզ հետ, եկե՛ք մեզ մոտ` միասին անցնելու այս խրթին ճանապարհը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն