Նորություններ

Վերագտած կյանք Սպիտակի խնամքի տանը

14524466_193290741101212_3893852655126207730_o2016թ. մայիսից Լոռու մարզի Սպիտակ համայնքում գործում է Սպիտակի խնամքի տունը սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Խնամքի տանը ապրում է տասը հոգի, որոնցից վեց հոգին մինչ այդ երկար ժամանակ գտնվել են սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրող փակ տիպի հաստատություններում, և Խնամքի տուն տեղափոխվելով վերջապես ազատ ապրելու հնարավորություն են ստացել։ Մյուս  չորս բնակիչները ժամանակին կարողացել են խուսափել փակ տիպի հաստատություն գտնվելուց և հիմա իրենց կյանքը ինքնուրյուն կազմակերպելու հնարավորություն են ստացել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Լիա Միսակյանի մահվան գործով Սահմանադրական դատարան դիմելու՝ պաշտպանի միջնորդությունը մերժվեց

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb_-300x2002017 թ. ապրիլի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի դատավճիռն ուժի մեջ է մտել

imageՄանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՄԻԵԴ-ը կքննի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործը

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քննչական կոմիտեից Անզոր Կարապետյանի գործի նյութերն ստանալու նպատակով դատական նիստը կրկին հետաձգվեց

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փատաբան Անի Չատինյանի բողոքի քննության շրջանակում հերթական դատական նիստն էր նշանակված:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«ՀՀ Գիտությունների ակադեմիային պետական բյուջեից հատկացվել է միջոցներ խնձորների գենետիկական կոդը ստուգելու՝ հայի գենի հետ անհամատեղելի խնձորները որոշելու համար»

ՀՀ Գիտությունների ակադեմիային պետական բյուջեից հատկացվել է միջոցներ խնձորների գենետիկական կոդը ստուգելու՝ հայի գենի հետ անհամատեղելի խնձորները որոշելու համար։ Հետո գենետիկորեն անհամատեղելի խնձորների դեմ անխնա պայքար կսկսեն իրականացնել երիտասարդական հայրենապահ ջոկատները․․․

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ. «Ժողովուրդ»

tank-2ՀՔԱՎ-ի բարձրաձայնած՝ տանկերում որակյալ վառելիքի բացակայության հարցը, որին եւս ՊՆ-ն շատ նյարդային արձագանքեց, հետագայում բարձրաձայնվեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ։ Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,- հավելեց իրավապաշտպանը։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Իրավապաշտպան. Սոցիալական անարդարության հարցը զինված ուժերում օրակարգային է

zinvor_garun_pano_2.thumb«Մեդիա-կենտրոն»-ում «Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով քննարկման  ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ  մեկ տարվա ընթացքում իրենց բարձրացրած հարցերին պատշաճ պատասխաններ չեն տրվել:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրների համար». Արթուր Սաքունց (տեսանյութ)

«Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրների համար». Արթուր Սաքունց (տեսանյութ)Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց իրականացված գործողությունների մասին Shabat.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ապրիլի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով

QAxgRpGf0sFNFK4QBSMkpzvcAcԱսուլիսի բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սաքունց. «Պաշտպանական գերատեսչությունը և պետությունը մեզնից թաքցնում են զոհերի իրական թիվը»

ՔՆՆԱՐԿՈՒՄ«Մենք մեր այսօրվա տեղեկանքով արձանագրում ենք, որ իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն, ամեն ինչ պատերազմական գործողությունների վրա գրանցելով չի կարելի ավարտել»,- ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ցուցարար Հրաչյա Բոյաջյանի արարքը վերաորակելու հիմքեր Դատախազությունը չի տեսնում

77777_b2016 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելու մեղադրանքով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու մասին վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս բարձրաձայնել է:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն