Սեփական

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ

teghamaserՀամաձայն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումների՝ 2017 թ. ապրիլի 2-ին քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ժամը 08:00-12:00 ժամանակահատվածում, նման դեպքեր նշված ժամանակահատվածում գրանցվել են դիտարկված տեղամասերի 51.2 %-ում: Հաջորդող ժամերին դեպքերի թիվը սկսել է նվազել՝ համապատասխանաբար ժամը 12:00-16:00 ժամանակահատվածի համար կազմելով 38.2 %, իսկ ժամը 16:00-20:00-ի համար՝ 28.1 %:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ կեսօրի դրությամբ

kesor«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017 թ. ապրիլի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ իրավիճակը.

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: Նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման զեկույց: ԱԺ ընտրություններ 2017

reportԵլնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ նախընտրական քարոզչության ընթացքում չի ապահովվել ՀՀ ԸՕ-ով սահմանված թեկնածուների, առաջադրված քաղաքական կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ, ուղեկցվել է վարչական ռեսուրսների շարունակական խախտումներով, որը չի կանխվել ՀՀ ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, որի հետևանքով կասկածի տակ է դրված ընտրությունների ազատ և արդար լինելը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույց: 2017թ. մարտի 5-20: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

FireShot Capture 32 -  - file____C__Users_Narine_Downloads_HCAV-Report-21-03-final%20(1).pdfՆախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել քարոզչության ընթացքում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների համար հավասար պայմանների ապահովման վիճակը ՀՀ ԸՕ պահանջներին համապատասխան, նպաստել ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը՝ քարոզչության մասնակիցների գործունեության և դրանց ընթացքում առաջացած խոչընդոտների վերհանման և ներկայացման միջոցով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից և ՀՀ դատական ատյաններում իրականացվող քննության վիճակի վերաբերյալ. վերլուծություն

ՀՔԾՄշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել է 10 դեպք, որոնց առթիվ արված խոշտանգման և/կամ այլ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններով քրեական վարույթը գտնվում է տարբեր փուլերում: Սակայն բոլոր գործերով էլ որևէ դեպք չկա, որտեղ պաշտոնատար անձանցից որևէ մեկին առաջադրված լինի քրեական մեղադրանք:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2016 թ.

հհՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ իրավապահ մարմինների 2016 թ. գործունեությունը բնորոշող համաթվերը: Այն ներառում է ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը:

Հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, և զեկույցում համեմատական վերլուծություն է կատարվել 2015 և 2016 թթ. համաթվերի միջև:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն 2016թ. հունվար-դեկտեմբեր

MHM0106889ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցների:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլումը ՀՀ Ընտրական օրենսգրքում

HCAVՀետազոտության նպատակն է ուսումնասիրել 2003թ.-ից ի վեր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և այլ կառույցների հանձնարարականներն ու դիտարկումները և դրանց արտացոլումը ընտրական օրենսգրքում, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերյալ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) մեկնաբանությունների և առաջարկությունների արտացոլումը Օրենսգրքի լրամշակման գործընթացում` վերլուծելով նրանց դերը ընտրական բարեփոխումներում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրություններ 2016թ. հոկտեմբերի 2 Վերջնական զեկույց

Զեկույց-ՏԻՄ2016թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ 377 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2016 թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ընտրական օրենսգրքի հիման վրա սահմանվեց Վանաձոր և Գյումրի քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման նոր կարգը: Նոր կարգի համաձայն Վանաձոր և Գյումրի քաղաքներում բնակիչներն ուղղակի քվեարկությամբ ընտրում են միայն կուսակցությունների և կուսակցական դաշինքների համամասնական ցուցակներով ներկայացված ավագանի, որն էլ իր հերթին ընտրում է համայնքի ղեկավարին: Յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է տվյալ կուսակցության առաջարկվող քաղաքապետի թեկնածուն:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զեկույց՝ 2015 թ. ձմեռային եւ 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

72760Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվում են 2015 թ-ի ձմեռային (2015 թ. դեկտեմբեր – 2016 թ-ի հունվար-փետրվար) եւ 2016 թ-ի ամառային (մայիս-հուլիս ամիսներ) զորակոչերի ժամանակահատվածում արձանագրված մարդու իրավունքների խախտումները, օրենսդրական բացերը, օրենսդրության կիրառման խնդիրները:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Զեկույց՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին

qartez2016 թ.-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունները եւ նրանց հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսացան հանրային լայն եւ թեժ քննարկումների թեմա: ԶԼՄ-ներով հրապարակվեցին տարբեր նյութեր, հոդվածներ եւ տեսանյութեր այդ պատերազմական գործողությունների վերաբերյալ, սակայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ ամբողջական եւ ամփոփ տեղեկատվություն մինչ այժմ հրապարակված չէ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

«Քաղաքացիների առողջության իրավունքի խախտումները՝ բժշկական ծառայության մատուցման հետ կապված. քրեական արդարադատության օրինակներ»

2016 թ. նոյեմբերի 7-ին մեկնարկած «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով առաջին միջազգային եռօրյա համաժողովի երկրորդ օրը զեկույցով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը՝ «Քաղաքացիական առողջության իրավունքի խախտումները՝ բժշկական ծառայության մատուցման հետ կապված« քրեական արդարադատության օրինակներ» թեմայով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն