Այլ

Հյուման Ռայթս Հաուս Երևանի Կիսամյա Համառոտ Զեկույց 2017 հուլիսի 20

Հյուման ռայտս հաուս2017-ի հունվարից հուլիս ամիսներին դիտարկված ճնշումների և իրավախախտումների դեպքերը հիմք են արձանագրելու, որ Հայաստանում իրավապաշտպանների և իրավապաշտպան գործունեության պայմանները անբավարար են՝ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2016թ. Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տարեկան զեկույցը

default (3)ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2016թ. Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Դեպքերը ներկայացված են առանձին բաժիններով՝ ըստ իրավունքների:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հայաստան. երեխայի աշխատանքի ազգային հետազոտություն 2015

Հետազոտությունը հնարավորություն է տվել տեղեկատվություն հավաքագրել  երեխաների տնտեսական ակտիվության, սոցիալական կարգավիճակի, կենսապայմանների, զբաղվածության, աշխատանքային գործունեության բնույթի, նրանց աշխատանքի, աշխատանքային պայմանների, գործունեության ոլորտների, զբաղմունքների շրջանակի, տնային տնտեսություններում երեխաների զբաղվածության, աշխատանք-կրթություն, աշխատանք-առողջություն փոխազդեցության վերաբերյալ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2014-2015 թվականների գործունեության հաշվետվություն

2014-2015_PMG_AnnualԱմփոփելով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում 2014- 2015 թվականներին իրականացրած դիտարկումներն, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ համակարգում շարունակում են լուրջ խնդիր մնալ հետխորհրդային տարիներին ձևավորված քրեական ենթամշակույթը, բուժսպասարկման հասանելիությունը և որակը, տրամադրվող սննդի որակը և օգտակարությունը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության անարդյունավետությունը, ինչպես նաև՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերի անկատարությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ 2015 թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

US depԸստ սահմանադրության Հայաստանը երկրի ընտրովի ղեկավար և միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով) ունեցող հանրապետություն է: Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մեծամասնություն է կազմում և առաջնորդվելով Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ շարունակում է գերիշխող դիրք գրավել երկրի քաղաքական կյանքում: Երկրում 2013թ. անցկացվել են նախագահական, իսկ 2012թ.՝ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ), նախագահական ընտրությունները եղել են լավ կազմակերպված, սակայն ունեցել են թերություններ, այդ թվում՝ ոչ հավասար խաղի պայմաններ, քվեարկության օրը գրանցված որոշ լուրջ խախտումներ և ընտրական գործընթացի ամբողջականության (բարեվարքության) վերաբերյալ մտահոգություններ։

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ Գլխավոր ասամբլեա. Հատուկ զեկուցողի զեկույցը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կատալինա Դևանդասը սույն հաշվետվությունը ներկայացրել է Մարդու իրավունքների խորհուրդ՝ Խորհրդի թիվ 26/20 բանաձևին համապատասխան: Զեկույցում ներկայացվում են 2015 թվականի մարտից ի վեր ձեռնարկված գործողությունները և հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքի թեմատիկ ուսումնասիրությունը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Սահմանադրական հանրաքվե 6 դեկտեմբերի 2015 թ. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույց

ODIHR-OSCEՀայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա, 2015թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ) Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ չի գնահատել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը կամ հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Քաղաքացի դիտորդ. 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց

nkar-report-const-04-022015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ հանդես է եկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2013թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» (ՀՔԱՎ) հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում համապետական և տեղական ընտրությունները և ներպետական օրենսդրությանն ու միջազգային ժողովրդավարական չափանիշներին դրանց համապատասխանությունը վերահսկելու նպատակով:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

HUMAN RIGHTS WATCH. WORLD REPORT 2016: Հայաստան. իրադարձությունները 2015 թ.

human rights watch-nkarՀայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց:

2015 թվականի դեկտեմբերին, Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն առաջարկվել էր իշխող կուսակցության կողմից` նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու նպատակով: Ըստ որոշ քննադատների, փոփոխությունների նպատակը կուսակցության համար իշխանությունը պահպանելու հնարավորություն ստեղծելն է, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սահմանադրության նախագիծը «համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Հանրաքվեից հետո, որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ հնչեցրեցին լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցը Մարդու Իրավունքների վերաբերյալ

2015 թ. հունիս 25-ին հրապարակվել է Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Նախագահի հայեցողական լիազորությունները պետք է սահմանափակել. ԵԽ հանձնակատարի զեկույցը

HCA_8997 - CopyԶեկույցը վերաբերում է հետևյալ հիմնական խնդիրներին` արդարադատության իրականացում, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների արդյունավետ քննություն և կանանց իրավունքներ ու գենդերային հավասարություն: Զեկույցի համառոտ ակնարկը ներկայացված է ստորև:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն

Human Rights Watch կազմակերպության 2015 թվականի զեկույց. Հայաստան

WR_2015_cover_tablet_mobile_0Հայաստանում մարդու իրավունքների վիճակը 2014 թվականին մնացել է անհարթ: Իշխանությունները շարունակել են միջամտությունը խաղաղ ցույցերին: Ձերբակալության վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս առկա է, իսկ հետաքննություններն` անարդյունավետ, նույնիսկ բաց իրականացվելու պարագայում:

կարդալ ավելին

Թողնել մեկնաբանություն