Զինված ուժեր Archives

Ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ. «Ժողովուրդ»

tank-2ՀՔԱՎ-ի բարձրաձայնած՝ տանկերում որակյալ վառելիքի բացակայության հարցը, որին եւս ՊՆ-ն շատ նյարդային արձագանքեց, հետագայում բարձրաձայնվեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ։ Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,- հավելեց իրավապաշտպանը։

կարդալ ավելին

Իրավապաշտպան. Սոցիալական անարդարության հարցը զինված ուժերում օրակարգային է

zinvor_garun_pano_2.thumb«Մեդիա-կենտրոն»-ում «Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով քննարկման  ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ  մեկ տարվա ընթացքում իրենց բարձրացրած հարցերին պատշաճ պատասխաններ չեն տրվել:

կարդալ ավելին

«Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրների համար». Արթուր Սաքունց (տեսանյութ)

«Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրների համար». Արթուր Սաքունց (տեսանյութ)Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց իրականացված գործողությունների մասին Shabat.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

կարդալ ավելին

Ո՞ր պաշտոնյայի երեխան է ծառայում առաջնագծում. Իրավապաշտպանի հարցը ՊՆ-ին

կարդալ ավելին

Սաքունց. «Պաշտպանական գերատեսչությունը և պետությունը մեզնից թաքցնում են զոհերի իրական թիվը»

ՔՆՆԱՐԿՈՒՄ«Մենք մեր այսօրվա տեղեկանքով արձանագրում ենք, որ իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն, ամեն ինչ պատերազմական գործողությունների վրա գրանցելով չի կարելի ավարտել»,- ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

կարդալ ավելին

Տեղեկանք: Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց

http://orer.am

Սույն տեղեկանքում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում եւ դրանց հետեւանքով մարդու իրավունքների խախտումների, բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության կողմից՝ իր պարտականությունների կատարմանը։

կարդալ ավելին

Ճակատից խփել ցրիվ են տվել. քառօրյա պատերազմից հետո սպանված զինվորի հայրը դժգոհ է

81431c45325a32cb275426ef841298bf

«Քրեական գործի վարույթն իրականացվել է ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի և ոչ լրիվ քննություն է կատարվել: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ պարզված չեն: Օրինակ՝ այդ տարածքում նրա միայնակ լինելը, մարմնի վրա առկա վնասվածքները, նրան կցված այլ անձի ինքնաձիգը: Բազմաթիվ փաստեր կան հետևություն անելու, որ գործն օբյեկտիվ չի կատարվել»,- ասաց Խաչատրյանի պաշտպան Անի Չատինյանը՝ հավելելով, որ եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի, իրենք մի շարք փաստեր ունեն, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԵԴ-ի դիմումի համար:

կարդալ ավելին

Տեղեկանք 2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

mahacutyan depqerՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանքը, որում նշված ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ ըստ հանգամանքների, ներկայացված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:

կարդալ ավելին

Զորակոչիկների պիտանիության վերաբերյալ փորձաքննության արդյունքները կասկած են հարուցում. Դատախազությունը հանձնարարել է կրկնակի փորձաքննություն նշանակել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին և նրանց հարազատներին: Կազմակերպությունը ահազանգեր է ստանում զորակոչիկներին առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու վերաբերյալ, որոնց պարբերաբար անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

կարդալ ավելին

Պաշտպանության նախարարության կողմից հայցադիմումի պատասխան է ներկայացվել

10145Այսօր ՀՀ Վարչական դատարանում ՀՀ Պաշտպանության նախարարությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի շրջանակներում նշանակված էր առաջին դատական նիստը:

կարդալ ավելին

Արդյո՞ք պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ վաղը

10145Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 3-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վարչական դատարանում նշանակված է ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

կարդալ ավելին

ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկի առողջական խնդիրների միայն մի մասն է արձանագրել և զինծառայությանը պիտանի ճանաչել

12981Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՀ Վարչական դատարանում վիճարկվում է Կազմակերպություն դիմած ևս մեկ զորակոչիկի վերաբերյալ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը:

կարդալ ավելին