Քրեակատարողական հիմնարկներ Archives

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի

1223592017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականցնող խմբի անդամներին կամայականորեն թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ:

կարդալ ավելին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրավիրում է խնդրագրեր գրելու՝ ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար բանտարկված գրողների

prison library-hayeren

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է բոլորին այցելելու մեզ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 1-ը, ժամը 17:00-ին՝ նամակներ գրելու՝ ի պաշտպանություն այն գրողների և լրագրողների, ովքեր ընտրվել են այս տարվա Բանտարկված գրողների օրվա համար:

կարդալ ավելին

Դատախազությունը որոշել է հիշեցնել տուժող կողմի այն իրավունքների մասին, որոնք արդեն իսկ իրացվում են

pjimage (40)Թե ինչու են Դատախազությունից հիշեցնում տուժող կողմին իր իրավունքների մասին, երբ դրանք արդեն իրացվում են, և ինչու են առհասարակ արձագանքել այդ հրապարակմանն ու որոշել «պարզաբանում» ներկայացնել, անհասկանալի է:

կարդալ ավելին

Զեկույց. ՔԿՀ-ներում չգրված օրենքներն ավելի ազդեցիկ են, քան իրավական ակտերը

Զեկույց. ՔԿՀ-ներում չգրված օրենքներն ավելի ազդեցիկ են, քան իրավական ակտերըԶեկույցի քննարկման վերջում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փաստեց, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն այն եզակի ինստիտուտներից մեկն է, երբ իշխանության մարմինների հետ` տվյալ դեպքում Արդարադատության նախարարության հետ կա ռեալ համագործակցության հարթակ, որտեղ խնդիրները ոչ միայն բարձրաձայնվում են, այլև փորձում են հնարավորինս լուծում տալ դրանց:

կարդալ ավելին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղաշարժվելն արժե 10․000-30․000 դրամ

935b4208b5d08a1b87f4c217d879fa2fՊահման պայմանները, բուժսպասարկումը, խտրականությունը խոցելի խմբերի նկատմամբ, մահվան դեպքերը, կոռուպցիոն ռիսկերը շարունակում են անհանգստացնել քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում անցկացնող դիտորդներին։ Դիտորդական խումբը, որում ընդգրկված են 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսօր ներկայացրեց 2016թ․ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները։

կարդալ ավելին

Հայաստանում բանտերը շատ արագ լցվում են

saqunc4578-1-300x200Մեզ մոտ հանցավորության պատճառները շատ են. թե խտրական վերաբերմունքը, թե տնտեսական դաշտի մոնոպոլիզացիան, թե առանձին խմբերի իրավական պաշտպանվածության խոցելիությունը: Դրա համար համաներումը ավելի բեռնաթափման միջոց է քրեակատարողական հիմնարկների համար, բայց մեր դեպքում շատ արագ նորից լցվում են, որովհետև դատարանները որպես խափանման միջոց անընդհատ կալանքն են կիրառում, իսկ արդարացնող վճիռները, որպես այդպիսին, շատ քիչ են:

կարդալ ավելին

Քրեակատարողական վարչությունից «հավաստիացնում են», թե Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվողին վտանգ չի սպառնում

pjimage (37)Ակնհայտ է, որ փակ հաստատությունում գտնվող անձը օբյեկտիվ բացատրություններ տալու հնարավությունից գործնականում զրկված է: Գտնվելով քրեակատարողական հիմնարկում չգրված կանոններ կիրառողների՝ «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցության տակ, մյուս կողմից ՔԿՀ-ի ղեկավարության ճնշումների տակ՝ ինչպես կարող էր դժգոհել մի համակարգից, որը ձևավորվել է նույն՝ ՔԿՀ ղեկավարության իմացությամբ ու նրա թողտվության պայմաններում:

կարդալ ավելին

Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է

maxresdefault-7-600x338Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:

կարդալ ավելին

ՔԿՀ-ներում կա մի խնդիր, որի մասին լռում ենք. Արթուր Սաքունց

artur_saqunc_copy.thumbԿա մի խնդիր, որի մասին լռում ենք. դա ՔԿՀ-ներում չգրված կանոնների, հիերարխիկ կանոնների հետ կապված հարցերն են:

կարդալ ավելին

Քրեակատարողական համակարգին վերաբերող ծրագիրը մտահոգիչ է․ Արթուր Սաքունց

«Ինչքանո՞վ ենք երաշխավորված, որ ծրագիրը շարունակականություն կունենա, քանի որ մեր պետական կառավարման պրակտիկան հուշում է, որ երբ փոխվում են նախարարները, ցավոք սրտի, փոխվում են նաև որոշ ակցենտներ։ Բացի դա, ծրագրում խնդիրների այն շարքին, որը ներկայացվում է և որի հիման վրա հիմնավորվում են ուղղությունները, կոռուպցիոն դրսևորումների վերլուծություն չի տրվել»,֊ ընդգծել է իրավապաշտպանը։

կարդալ ավելին

ՀԿ-ներն առաջարկում են ՔԿՀ-ներում օրինականացնել բջջային հեռախոսները. Փոխնախարարը հակադարձում է

default (7)«Քանի որ ՔԿՀ-ում բջջային հեռախոս ունենալը կարգի խախտում է, դա տեղի է ունենում կոռուպցիոն եղանակով: Ամեն անգամ նշվում է, թե այսքան թվով հեռախոսներ ենք հայտնաբերել դատապարտյալների մոտ, բայց որտեղի՞ց են այդ հեռախոսները հայտնվել այնտեղ: Իսկ երբ այն թույլատրվում է, կոռուպցիան ռիսկերը նվազում են»:

կարդալ ավելին

ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով կարևոր հանգամանքներ քննությունից դուրս են մնացել

Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունից վրիպել են նաև վկաների ցուցմունքների միջև որոշ հակասություններ. դրանցից այդպես էլ չի պարզվել, թե Ա. Կարապետյանին կախված վիճակում դատապարտյալներից ով է առաջինը տեսել: Ըստ վարույթն իրականացնող մարմնի հիմնարկում տեղադրված տեսախցիկներով ևս որևէ էական հանգամանք չի պարզվել:

կարդալ ավելին