0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

Ցուցարարի բողոքի հիման վրա Վերաքննիչը բեկանեց Վարչական դատարանի վճիռը

September 13, 2018

Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք | Արտահայտվելու ազատության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Նաիրա Բադալյան | Նորություններ | Ռազմավարական գործեր

Երեկ՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց ցուցարար Նաիրա Բադալյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:

Ցուցարարն ու նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2018թ. մայիսի 20-ի վճռի դեմ, որով դատարանը մերժել էր և՛ Ն. Բադալյանին պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը, և՛ ցուցարարի հակընդդեմ հայցը՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, չներկայանալու, ֆիզիկական ուժ գործադրելու ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, որոնք հանգեցրել են իր` հավաքների ազատության, կարծիքի ազատ արտահայտման, անձնական ազատության և անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը:

Վերաքննիչ վարչական դատարանը երեկ վճիռը մասնակի բեկանեց և ոչ իրավաչափ ճանաչեց կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության Ն․ Բադալյանի իրավունքների խախտմանը հանգեցրած` ՀՀ ոստիկանության ծառայողների 2016 թ․ մարտի 24-ի գործողությունները:

դիտումներ: 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը